Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Վենեսուելա
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նախօրոք զգուշացվել էին, որ իրենց թույլ չեն տա երկիր մտնել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Գոնսալես Պոնսը հայտարարել էր, որ եվրոպական մարմնի պատվիրակությանը չի թույլատրվել մտնել Վենեսուելա:
Արեասան իր հերթին ասել է, որ Վենեսուելա Եվրոպական խորհրդարանի անդամների մուտքի արգելքի մասին տեղեկատվությունը տարածվել էր պաշտոնական դիվանագիտական ուղիներով:
Նրա խոսքերով, պատգամավորները ցանկանում էին գալ Վենեսուելա՝ հետապնդելով «դավադիր նպատակներ»:
Հաղորդվում էր նաև, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը մտադիր էր հանդիպել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուադոյի հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը ճանաել է Գուայդոյին՝ որպես երկրի ժամանակավոր նախագահ՝ մինչև նոր ընտրությունների անցկացումը։