Բրազիլիայում ջրամբարի փլուզման հետևանքով զոհվածների թիվը շարունակում է աճել
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում ջրամբարի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ անհետ կորած է համարվում 141 մարդ։
Կիրակի օրը հաղորդվել էր, որ «Վալե» հանքարդյունաբերական ընկերությունը պատահարի տարածքում մոտ 200 հոգու տարհանման աշխատանքներ է իրականացնում՝ անվտանգության միջոցառումների ելնելով։
Հիշեցնենք, որ փլուզում տեղի էր ունեցել հունվարի 26-ին, որի հետևանքով մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը լցվել էր շրջակա տարածք` ավերելով բնակելի տները: Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի
- Բրազիլիայում ջրամբարի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 84-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները