Լեհաստանի վարչապետը Իսրայել չի գնա Նեթանյահուի խոսքերի պատճառով
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին չեղյալ է համարել փետրվարի 19-ին ծրագրված այցը Երուսաղեմ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատճառը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքերն են այն մասին, որ լեհերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ համագործակցել են նացիստների հետ։
Փետրվարի 19-ին Երուսաղեմում պետք է կայանա Իսրայելի և Վիշեգրադյան խմբի երկրների հանդիպումը, որի կազմում են Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Չեխիան։ Լեհաստանը պետք է ներկայացներ վարչապետը։ Նրա գրասենյակի ղեկավարի խոսքով, Մորավեցկուն կփոխարինի Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը։
Գրասենյակի ղեկավարը նաև ընդգծել է, որ նացիստների հետ գործակցության մեղադրանքները կեղծ են, և չնայած հնչեցված ներողությանը, երկրի վարչապետը շատ սկզբունքային է վերաբերվում Լեհաստանի հասցեին մեղադրանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները