Փետրվարին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն 4մլն դոլարով հարստացել է
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն փետրվարին հայտարարագրել է 118,5մլն գրիվենի կամ ավելի քան 4 միլիոն դոլարի եկամուտ ստանալու մասին: Այս մասին տեղեկանում ենք REGNUM-ից։
Պորոշենկոյի եկամուտների մեծ մասը եղել է սեփական ներդրումային հիմնադրամի գործունեությունից։ Մոտ 28 միլիոն գրիվեն Պորոշենկոն ստացել է Ուկրաինայի ներքին վարկային պարտատոմսերից, ավելի քան 1 միլիոնը՝ Միջազգային ներդրումային բանկից՝ տոկոսների ձևով:
Ավելի վաղ Պորոշենկոյի նախընտրական շտաբի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի ներկայիս նախագահը պաշտոնական նախընտրական քարոզչության առաջին շաբաթվա ընթացքում ծախսել է մոտ 70 միլիոն գրիվեն կամ մոտ 2,5 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան