Վարդաշենում թեկնածուն հաղթել է մեկ ձայնի առավելությամբ
Արարատի մարզի Վարդաշեն գյուղում կշարունակի պաշտոնավարել գործող գյուղապետ, անկուսակցական Գևորգ Բարխոյանը։ Նրա օգտին քվեարկել է 134 ընտրող։ Իր միակ մրցակցից՝ անկուսակցական Շահեն Ավագյանից նա առաջ է անցել ընդամենը մեկ ձայնով։ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակաված նախնական արդյունքների համաձայն, վերջինը ստացել է 133 քվե։
Հիշեցնենք, որ փետվարի 17-ին Արարատի մարզում համայնքապետ են ընտրել նաև Արևաբույր և Ուրցաձոր համայնքներում։ Ինչպես արդեն հայտնել ենք, Ուրցաձորում արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, ով բողոքի ակցիաների արդյունքում հրաժարական տվեց։
Արևաբույր համայնքում 381 քվեով ընտրվել է Ջիվան Մանուկյանը, նա անկուսակցական է, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթացել են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 58.47%-ը:
Հարակից հրապարակումներ`
- Աշոցքում հաղթող թեկնածուից հետո առավել շատ ձայներ է ստացել ՀՀԿ-ական նախկին համայնքապետը
- Ուրցաձորում ընտրություններում հաղթել է նախկին գյուղապետը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան