![](https://panorama.am/news_images/692/2074868_1/83.thumb.jpg)
Խոշոր հարկ վճարողների ցանկում առևտրային բանկերն ունեն նշանակալի ներկայացվածություն
Վերջերս պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ նշանակալի ներկայացվածությունն ունեն առևտրային 17 բանկեր՝ կազմելով ցանկում ընդգրկված կազմակերպությունների 1.7 %-ը:
Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ
1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի մասով առևտրային բանկերից առաջատարներ են «Ամերիաբանկ» ընկերությունը՝ 22-րդ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ընկերությունը 24-րդ հորիզոնականներով։
«Անհրաժեշտ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ հիշյալ բոլոր 1000 կազմակերպությունների հարկերը 2018 թվականին կազմել են 926.8 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելացել է 119 մլրդ ՀՀ դրամով կամ 14.8%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել են 48.6 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.2%ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.1 մլրդ ՀՀ դրամով կամ 20%-ով:
Առավել ուշագրավ է, որ առևտրային բանկերի ընդամենը վճարված հարկերի միջինը 2018 թվականին կազմել է 2.858 մլրդ դրամ, որը գերազանցում է մնացած կազմակերպությունների կողմից մուծված հարկերի միջին ցուցանիշին՝ 893 մլն դրամ»,-նշում են միությունից։
Աղբյուրը հավելում է նաև, որ ուղղակի հարկերի՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների մուծումները 2018թ-ին կազմել են 314 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 61.8 մլրդ դրամով կամ 24.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելացել են 8.2 մլրդ դրամով կամ 22.8%-ով՝ կազմելով 44.2 մլրդ դրամ:
Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2018 թվականին կազմել է 2.588 մլրդ դրամ և մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին, որը կազմել է 274 մլն դրամ:
«Ամփոփելով ասվածը՝ հարկ է փաստել նաև, որ ուղղակի հարկերի հատվածում նախորդ տարի 12 առևտրային բանկեր գտնվել են առաջին 100 հարկատուների ցանկում»,-ասված է բանկերի միության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. լավագույն ներդրումային բանկ «Global Finance» ամսագրի կողմից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)