«Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
«Արմենիա» ՀԲԿ-ից երեկ փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հ. Գալստյանը:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է փախուստի:
Ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՔԿՀ աշխատակիցների հետ, իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անցած գիշեր՝ ժամը 01.30-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում Հայկ Գալստյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հ. Գալստյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Կատարվում է նախաքննություն: