Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարվել է միասնական աղոթք:
Աղոթքից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունել է Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսին: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը