Լոս Անջելեսում Մերիլին Մոնրոյի «թռչող» զգեստով երկնաքեր կկառուցվի
Լոս Անջելեսում երկնաքեր կկառուցվի, որի ճակատի կոնստրուկցիան, ըստ նախագծի հեղինակի, կնմանվի «Յոթերորդ տարվա քորը» ֆիլմից Մերիլին Մոնրոյի թռչող զգեստին: Այս մասին գրում է rbc.ru-ն՝ հղում անելով Dezeen ամսագրին:
Երկնաքերի նախագծի վրա աշխատել է ավստրիական «Koichi Takada Architects» ճարտարապետական բյուրոն:
Բարձրահարկը բաղկացած կլինի կարմիր փայտից կառուցված երկու աշտարակից: Աշտարակներից մեկը 70 հարկ կունենա, իսկ երկրորդը գրեթե երկու անգամ ավելի բարձր կլինի: Նախագծի առանձնահատկությունը բնական բույսերով «շնչող» պատն է, որի նպատակն է բարելավվել քաղաքի օդի որակը:
Նշվում է նաև, որ շինության ընդհանուր մակերեսը 52,3 հազար քառակուսի մետր է: Այն բաղկացած կլինի 528 բնակարանից, բազմաթիվ խանութներից, իսկ տանիքին լողավազան կլինի: Բացի այդ, համալիրի հարևանությամբ հանգստի գոտի կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը