Պետդուման արգելել է զինվորականներին սմարթֆոներ օգտագործել
ՌԴ Պետական դուման լիագումար նիստում ընդունել է զինվորական անձնակազմի համար սահմանափակող միջոցների մասին օրենք։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից:
Օրենքը զինվորական անձնակազմին արգելում է ԶԼՄ-ներին փոխանցել և ինտերնետում հրապարակել իրենց և զինծառայակիցների մասին տեղեկություններ:
Այժմ ծառայության ընթացքում արգելվում է ունենալ ցանկացած միջոց, որը թույլ է տալիս տեղեկություններ տարածել ինտերնետով, օրինակ, սմարթֆոներ, պլանշետներ, նավիգատորներ:
Չի արգելվում առանց տեսախցիկի սովորական կոճակային հեռախոսները։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը