«Ռոսկոսմոսը» կսկսի զբոսաշրջիկներ տանել տիեզերք՝ Գագարինի երթուղով
«Ռոսկոսմոսը» հայտարարել է տիեզերական զբոսաշրջության մասին, որը թույլ կտա թռիչքներ կատարել առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի երթուղով։ Այս մասին թվիթերում հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։
Ինչպես հաղորդում է rbc-ն, Ռոգոզինը գրել է, որ սկսում են տուրիստական զբոսաշրջության ծրագիրը՝ գագարինյան կարճ երթուղով, որը հնարավորություն է տալիս ցանկացողներին տեսնել Երկիր մոլորակը տիեզերքից։
Այլ մանրամասներ, ինչպես նաև, թե ինչ ժամանակում ծրագիրը կիրականացվի, հայտնի չեն։
Թվիթերում Ռոգոզինը նաև բացահայտել է պայմանագիրը, որը «Ռոսկոսմոսը» կնքել է ամերիկյան «Space Adventures» ընկերության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը