Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի
Վաղը՝ փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Մարզումը բարձր մակարդակով անցկացնելու և իրականացվող միջոցառումները սահմանված կարգով վերահսկելու նպատակով ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց մարզման նախապատրաստական, կազմակերպչական, ինչպես նաև ծառայության և տարբեր գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ