Մադուրոն Խուան Գուայդոյին կոչ է արել ընտրություններ անցկացնել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ելույթ ունենալով բժշկական համալսարանի շրջանավարտների առաջ, առաջարկել է խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին երկրում անցկացնել ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։
«Ինչու նա չի հայտարարում ընտրություններ,որպեսզի նրան դուրս գցեն ազգային քվեարկությամբ։ Թող ինքնակոչ ծաղրածուն ընտրություններ հայտարարի, որպեսզի նրանից ազատվեն քվեարկության միջոցով», - ասել է Մադուրոն։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հայտարարեց իրեն ժամանակավոր նախագահ: Նրան աջակցում են ԱՄՆ-ը, Կանադան, Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներ, այդ թվում Բրազիլիան ու Արգենտինան, ինչպես նաև Եվրամիության երկրների մեծ մասը: Ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյին լեգիտիմ են համարում Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Մեքսիկան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ