Տնտեսություն 12:15 20/02/2019 Հայաստան

ՏՄՊՊՀ-ի նոր բացահայտումները պետական գնումների ոլորտում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ.

Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացված բողոքի հիման վրա։ Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են նախարարության կողմից 2018 թվականի նոյեմբերին իրականացված 2 էլեկտրոնային աճուրդները, որոնցով նախատեսվել է ձեռք բերել շուրջ 369 մլն․ դրամի սննդամթերք։ Գործող կարգի համաձայն, աճուրդի մասնակիցները պետք է ներկայացնեն գնային առաջարկներ,  ապա տեղի ունենա սակարկություն:  Աճուրդում հաղթում է իր գնային առաջարկն ամենաշատը նվազեցրած և դրա արդյունքում ամենացարծր գին ներկայացրած ընկերությունը։

ՏՄՊՊՀ հաղորդմամբ՝ պարզել է, որ  վերոնշյալ աճուրդների մի շարք չափաբաժիններում հաղթող ճանաչված ընկերությունը հետագայում հրաժարվել է պայմանագիր կնքելուց՝ պատճառաբանելով, որ իր կողմից սխալմամբ է գնային առաջարկ ներկայացվել: Արդյունքում, մատակարարման պայմանագիր է կնքվել հաջորդ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ, ինչի արդյունքում   աճուրդներն ընթացել են ոչ մրցակցային պայմաններում՝ առանց  սակարկման գործընթացի։

Օրենսդրությամբ նման դեպքերի կարգավորումներ նախատեսված չեն, ինչի հետևանքով  պետական մարմինները զրկվում են ապրանքներն ավելի ցածր գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Խնդրի հետ կապված՝ Հանձնաժողովը Ֆինանսների նախարարությանը առաջարկել է էլեկտրոնային աճուրդի միջոցով իրականացվող գնումները կարգավորող իրավական ակտերում իրականացնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան վերը նկարագրված դեպքերում աճուրդներն իրականացնել մրցակցային պայմաններում և կբացառեն գների սակարկման գործընթացի խոչընդոտները։

Նախորդ տարի մի շարք գերատեսչությունների կարիքների համար մեկ անձից գնում կատարելու եղանակով վարձակալվել են տարածքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 153 միլիոն դրամ: Հանձնաժողովը համարում է, որ տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով, ինչը կարող էր նաև իր բացասական ազդեցությունն ունենալ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության վրա։ Խնդրի հետ կապված, ՀՀ Մրցակցային մարմինը գրությամբ դիմել է լիազոր մարմիններին՝ առաջարկելով իրականացնել պետական սեփականության հանդիսացող տարածքների գույքագրում, որի արդյունքում ազատ տարածքները օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել դրա կարիքն ունեցող գերատեսչություններին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալության պարագայում այն իրականացնել մրցութային եղանակով՝ մրցակցությունը խրախուսելու և բյուջետային միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

2018 թվականին մի շարք պետական մարմինների կողմից ձեռք են բերվել գրքերի և  ուսումնաօժանդակ նյութերի տպագրության ծառայություններ, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1,5 միլիարդ  դրամ։ Այս գնման ընթացակարգերի շրջանակներում տպարանները պատվիրատուների կողմից ընտրվել են ոչ մրցակցային եղանակով՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին  վերանայել վերոնշյալ պրակտիկան և մեկ անձից գնում կատարելու փոխարեն գործընթացը  կազմակերպել մրցակցային եղանակով:

Ուսումնասիրված բազմաթիվ մրցույթներում պատվիրատուների կողմից կիրառվել է մեկ անձից գնման ընթացակարգը: Այս հանգամանքը մեծամասամբ պայմանավորվել է Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցանկի պահանջներով, որում ներառված ապրանքները և ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից: Մինչդեռ այդ ցանկում ներառված շատ ծառայություններ, օրինակ՝ պատվիրակությունների ընդունում, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, բանկային սպասարկման ծառայություններ և այլն,  հնարավոր է ձեռք բերել մրցակցային եղանակով և հետևաբար ավելի ցածր գներով՝  պայմանավորված շուկայում հնարավոր այլ մատակարարների առկայությամբ: Այս խնդրի լուծման նպատակով Հանձնաժողովն առաջարկել է թիվ 526-Ն որոշման մեջ իրականացնել փոփոխություններ և ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մրցակցային եղանակով։

2018 թվականին անցկացված մի շարք մրցույթների տեխնիկական բնութագրերում  պատվիրատուները հղումներ են կատարել որոշակի ապրանքային նշանների՝ նշելով կոնկրետ մեքենայի անվանում, պատճենահանման կամ լուսանկարահանման սարքերի արտադրողի անվանումը, բոլոր պարամետրերը և այլն: Որոշ դեպքերում էլ գնման առարկայի տեխնիկական բնութագրերը եղել են շատ մանրամասն և պարունակել են պահանջներ, որոնք կարող են վերաբերել միայն կոնկրետ ապրանքի։

Այս առնչությամբ Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին մշակել և ներդնել պետական մարմինների կողմից գնումների շրջանակներում ձեռք բերվող ապրանքների տեխնիկական բնութագրերի միասնական չափորոշիչները սահմանող ուղեցույց, ինչը հնարավորություն կտա հնարավորինս բացառել տեխնիկական բնութագրերում խտրական պայմանների սահմանումը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}