Դվին-Նորաշեն ավտոճանապարհը կբարեկարգվի
Արարատի մարզի Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2,0 կմ հատվածը կբարեկարգվի։
Արարատի մարզպետարանից հայտնում են, նախատեսվում է մարզում այլ ճանապարհների բարեկարգում ևս: Առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1,0 կմ-ը, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի 2,3 կմ-ը, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը։
Հիշեցնենք, որ բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատված՝ Դվին-Նորաշեն ավտոճանապարհը վերանորոգելու պահանջով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց