Իրավունք 17:38 21/02/2019 Հայաստան

Վ. Սահակյան. Տաքսիներին չեն լիցենզավորում, քարսի՞թ են պարտադրելու

Մեքենաներում, տաքսիներում քարսիթները պարտադիր դարձնելու վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ հայտնվելուց հետո շատերի մտքին եկած առաջին հարցն այն էր, թե ո՞վ է պատրաստվում դրանք ներկրել, ո՞ւմ բիզնեսի ջրաղացին է ջուր լցնելու կառավարությունը։ Քարսիթները բավականին թանկ արժեն ու պարտադիր դառնալու դեպքում առավել ճարպիկ  գործարարները կարող են մեծ օգուտներ քաղել։

Ոստիկանությունից հավատացնում են՝ նախագծի գլխավոր նպատակը երեխաների անվտանգությունն է։

«Ճանապարհային ոստիկանության կողմից նախագիծը մշակելուց առաջ կատարվել է ուսումնասիրություն, հաշվի է առնվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված վերլուծությունը, որտեղ նշվում է, որ տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի (սարքերի)  օգտագործումը թույլ է տալիս ՃՏՊ ժամանակ նվազեցնել մանկական  զոհերի քանակը 71%,  12 տարեկանից բարձր երեխաների շրջանում՝ 54%»,- Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասացին ոստիկանությունից։

Այս առումով հայաստանյան վիճակագրությունը տխուր է, միտումները՝ մտահոգող։ Պաշտոնական տվյալների համաձայն,  2017 թվականին գրանցվել է   3.535 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով եղել է  279 զոհ և  5 179 վիրավոր։ Դրանց թվում  0-4 տարեկան ուղևոր ունեցող մեքենաների մասնակցությամբ եղել է 97 պատահար, զոհվել է 6 երեխա, 118-ը վիրավորվել են։  5-14 տարեկան ուղևոր ունեցող մեքենաների մասնակցությամբ գրանցվել է  341 վթար, զոհվել է  8, վիրավորվել 391 երեխա։

Հաջորդ տարի ավելացել է և պատահարների, և դրանց հետևանքով զոհված երեխաների թիվը։ Այսպես, 2018-ին տեղի է ունեցել 4.111 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 343 մարդ, վիրավորվել 5 .950 մարդ։ 0-4 տարեկան  ուղևոր ունեցող մեքենաների մասնակցությամբ 121 վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է  4, վիրավորվել  154 երեխա,  նույն տարում   5-14 տարեկան ուղևոր ունեցող մեքենաների մանակցությամբ   330 վթար, ինչի հետևանքվ 16 երեխա զոհվել է,  379 –ը՝ վիրավորվել:

Երկու տարվա ընթացքում վթարի հետևանքով զոհվել է 0-14 տարեկան 34 երեխա,  վիրավորվել 1042  երեխա։

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային արհմիության նախագահ, ««Սահակյան սմարթ սիսթեմս»» ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, նախագծի ու դրա ընդունման հետևանքով  ծախսերի հնարավոր ավելացման վերաբերյալ տաքսիստներից բողոքներ չեն ստացել, կարծում է՝ տաքսիստները լուրջ չեն ընդունել։

«Երևի մտածում են ամեն անգամվա պես օրենքը կընդունեն, մեկը մի քանի հատ քարսիթ կբերի կվաճառի ժողորդի վրա, հետո կմոռանան դրա մասին։ Տրամաբանությունը 30 տարի այդպես է եղել, դրա համար մարդու մտքով առաջինը դա է անցնում»,-ասաց նա։

Սահակյանի խոսքով, եթե իսկապես ցանկությունը մարդկանց անվտանգության ապահովումն է, ապա պետք է սկսել օրենքով սահմանված լիցենզիաների առկայության վերաբերյալ վերահսկողությունից։

«Այ եթե եղած օրենքը կկիրառեն, այդ ժամանակ թող նոր օրենք մտածեն։ Քանի դեռ հինը չի աշխատում, ի՞նչ նորը մտածելու ժամանակն է։ Մի հատ տաքսու լիցենզավորման օրենքը կիրառեք, որ վաղն ասեք, տղերք, օրենքում մի կետ էլ՝ քարսիթի վերաբերյալ ավելացավ»,-նշեց նա։

Սահակյանը թվարկում է՝ լիցենզավորման դեպքում մարդկանց անվտանգությունը կմեծանա,  պետբյուջե  մեծ գումարներ կմտնեն, կստուգվեն և ավտոմեքենան, և վարորդը, մեքենաներն էլ կթարմացվեն։

«Ամեն մարդ իրավունք չուներ քիթն այդ ոլորտ խոթել։ Ի՞նչ է նշանակում, գործից հետո մարդը երկու պատվեր անի, նոր գնա տուն։ Հիմա իմ գործերն էլ լավ չի, գործից հետո մի երկու հատ կույր աղիքի վիրահատություն անե՞մ, նոր գնա՞մ տուն։ Եթե վիրահատության ժամանակ ես մեկին կարող է սպանել, տաքսու վարարդի անզգույշ շարժումը մի քանի մարդու մահվան պատճառ կարող է դառնալ»,-ասաց նա։

Տրանսպորտի ոլորտին տեղյակ Սահակյանի խոսքով, այսօր քաղաքում մոտ 50 հազար տաքսի կա, բայց իր տեղեկություններով լիցենզիա ստացել է 1000-ից մի քիչ ավելի տաքսի։ Նա վստահ չէ, որ քարսիթները պարտադիր դարձնելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո պատշաճ վերահսկողություն է իրականացվելու։ Հիշեցնում է իր ունեցած տխուր փորձը, երբ տաքսիներում հաշվիչները պարտադրեցին, ինքն էլ սկսեց  Հայաստանում հաշվիչներ արտադրել, սակայն հիմա օրենքը խախտվում է, հաշվիչների փոխարեն օգտագործում են պլանշետներ ու հեռախոսներ, ինչը չի կարելի է։ Հիշեցնում է՝ կառավարության որոշմամբ, չափման միջոցները սահմանված են, դրանցից մեկը տաքսու չափիչն է։

«Օրենքով չի կարելի, որ դրանք կիլոմետրի ու փողի հաշվարկ անեն։ Դա նույն բանն է, որ ջրի, էլեկտրաէներգիայի ծախսը հեռախոսով հաշվարկեն, կամ բժիշկն իր «Սամսունգ» հեռախոսով հիվանդի ճնշումը չաթի։ Պետությունը քանի որ չի հետևում օրենքի կիրառմանը, ես իմ արտադրությունը փակել եմ, պահեստում մեծաքանակ արտադրանք ունեմ, հիմա մտածում եմ դա արտահանել մի երկիր, որտեղ օրենքն աշխատում է։ Օրենքը պետք է պաշտպաներ տեղի արտադրողին, ներդրողին, ես սսկեցի արտադրել, երբ օրենքով պարտադիր էր, ներմուծածից ավելի էժան էր։ Եթե օրենքը պահեին, գուցե դրանից ոգևորված քարսիթի արտադրություն կդնեի, բարդ բան չէ դրա սարքելը։ Իսկ եթե այն լինի տեղական արտադրության, ապա հնարավոր է նաև վերանորոգել։ Բայց եթե ես ներդրում անեմ, վստահ չեմ, որ վաղն այդ օրենքը կիրառվելու է, էս պետության վրա հույս չես դնում»,-ասաց Վ. Սահակյանը։

Անվտանգության համակարգերի վերաբերյալ, ըստ նրա ոչ թե պետք է առանձին իրավական ակտ մշակել, այլ այն պետք է ընդամնեը դառնա լիցենզավորման պահանջներից մեկը։ Տաքսիստներն էլ, նրա խոսքով, չպետք է դժգոհեն դրա կիրառումից, դժգոհելու դեպքում էլ պետությունը չպետք է տեղի տա կամ փոխհատուցում տրամադրի։

Ոստիկանությունից հայտնեցին, եթե նախագիծն իրավական ուժ ստանա, ապա մանկական պահող համակարգերի առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Ճանապարհային ոստիկանության տեսչական կազմի ծառայողների կողմից, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ  հոդվածի 10-րդ մասի՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը:

Ի դեպ, ոստիկանությունը չի պատրաստվում քարսիթի գումարի փոխհատուցման վերաբերյալ կետ ներառել նախագծում, համարում է՝ իրենց գործը չէ, դա թող որոշեն կառավարությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}