Էդմոն Մարուքյանը հրապարակված տեսանյութերի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 20-ին ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է տվել։
Panoarama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, ըստ պատգամավորի հաղորդման, համացանցում հրապարակվել են տեսանյութեր, որոնց բովանդակությունը վարկաբեկում է իր, իր կնոջ և կուսակցության անդամների պատիվն ու արժանապատվությունը։
«Այս պահին նախապատրաստվում են նյութեր»,-ասացին ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին