Panorama.am-ի հրապարակման արդյունքում դայակների գումարն այսօր կփոխանցվի
Ֆինանսների նախարարությունն այսօր՝ փետրվարի 27-ին աշխատանքի և սոցիալական նախարարությունից ստացել է դայակ պետության հաշվին ծրագրի շահառուներին գումարը փոխանցելու հայտը։
Panorama.am-ին նախարարությունից ասացին, որ այսօր մինչև ժամը 3-ը գանձապետարանը կկատարի փոխանցումը։
Հիշեցնենք, որ խոսքը «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի մասին է։ Ծրագրի շրջանակում դայակ վարձած ծնողներին օգնում է պետությունը՝ վճարելով դայակի գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավել քան 55 հազար դրամը։
Ծրագրից օգտվող մայրերը բողոքել էին, որ այս ամիս գումարն ուշացրել են։ Պարզվեց՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գումարը փոխանցելու հայտ չէր ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը դայակի գումարը չի տվել, երկու նախարարություն իրար են մեղադրում
- Առաջարկվում է դայակների համար հարկային արտոնություն սահմանել
- Դայակ պետության հաշվին ծրագրից առավել շատ օգտվում են երևանցիները
- Կմեկնարկի դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը
- Դայակի ծառայությունների 50 տոկոսը պետության կողմից փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան