Washington Post: Թրամփը օրական ստում է շուրջ 22 անգամ
Մեկ օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջինը մինչև 22 սուտ կամ մոլորեցնող հայտարարություններ է անում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է The Washington Post-ը, որը պարբերաբար ուսումնասիրում է Թրամփի հայտարարությունները։
Դեռ մեկ տարի առաջ այդ թիվը մեկ օրում միջինում հասնում էր 16,5 հայտարարության, իսկ նախագահ ընտրվելու առաջին տարում՝ 5,9։
Fact Checker տվյալների բազային հղում անելով, նշվում է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 773-րդ օրն է, ավելի քան 9000 կասկածելի հայտարարություններ է արել: Օրինակ, մարտի 3-ին ելույթում նա ներկայացրել է չափազանցված տվյալներ, բացահայտ սուտ։ Այդ օրը նա 104 սուտ պնդում է արել։