Հասարակություն 20:07 04/03/2019 Հայաստան

Վարչապետից խնդրում եմ կազմակերպի իմ տղայի վերադարձը հայրենիք. Ադրբեջանում դատապարտված Կարենի Ղազարյանի հայր

Մինչ այժմ չպարզված հանգամանքներում Ադրբեջանում գերի ընկած ու օրերս Գյանջայի դատարանի կողմից 20 տարվա դատապարտված Կարեն Ղազարյանի ծնողները հուսահատ են. ադրբեջանական ԶԼՄ-ներում Կարենի նկարը տեսնելով, որտեղ նա դատարանի դահլիճում է, ավելի են տխրել:

«Մենք տրամադրություն չունենք ընդհանրապես էդ դատավճռից հետո։ Նկարին նայելով՝ իրա վիճակը շատ վատ ա, նիհարած: Հինգ տարվա բուժումը անօգուտ դարձավ»,- forrights.am-ի հետ զրույցում ասել է Կարեն Ղազարյանի հայրը։

Կարենը հինգ տարի բուժում է անցել Ավանի հոգեբուժարանում: Ծնողները հույս են ունեցել, որ մինչ դատապարտվելը Կարենին հնարավոր կլինի հայրենիք վերադարձնել: Երկարուձիգ ամիսների ընթացքում ոչ մի կապ չեն ունեցել Կարենի հետ, ոչինչ չեն կարողացել որևէ բան փոխանցել: Միայն միջազգային Կարմիր խաչի միջոցով Կարենը բանավոր ծնողներին փոխանցել է, թե լավ է: Ծնողները կրկին մեկ ամիս առաջ նամակ են գրել Կարենին, սակայն որևէ ձևով դրան պատասխան դեռ չկա:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշված անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Փետրվարի 27-ին Գյանջայի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազտազրկման՝ որպես դիվերսանտ:

«Մենք դեռ շոկի մեջ ենք դատավճռից: Ես չգիտեմ՝ ինչ պիտի արվի, միայն վարչապետ պարոն Փաշինյանից խնդրում եմ, որ իմ տղայի վերադարձը հայրենիք կարողանա կազմակերպի շուտափույթ, ինչ- որ ձևով»,-ասել է Կարենի հայրը՝ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Կարենը մայրը ամենածանրն է տանում կատարվածը. «Աստված չանի որևէ մեկի մայրը նման վիճակում հայտնվի»:

Մինչ Կարենին դիվերսանտի մեղադրանք ներկայացնելը ադրբեջանական կողմը հատուկ ջոկատայինի լուսանկար է հրապարակել՝ պնդելով, որ դա թե հենց Կարեն Ղազարյանն է:

«Անզեն աչքով էլ երևում է, որ Կարենը չի էդ լուսանկարում: Իմ տղան հողագործ ա, ոչ մի դիվերսիայի հետ կապ չունի: Դա իր լուսանկարը չէ, իր հետ կապ էլ չունի, իմ տղան զինվորական ոչ մի բանի չի մասնակցել»,-վստահեցրել է նրա հայրը:

Սահմանամերձ գյուղում ամիսներ առաջ ցույցեր էին կազմակերպվել՝ Կարենի վերադարձի պահանջով, սակայն իշխանության հետ բանակցելուց հետո դրանք դադարեցվեցին՝ Կարենի վերադարձի կազմակերպչական աշխատանքներին չխանգարելու համար: Կարենի հայրը չի բացառում, որ հնարավոր է բողոքի ակցիաները վերսկսվեն. «Հիմա էն վիճակում ենք մենք, որ ամեն ինչ էլ հնարավոր ա, որ լինի: Անկանխատեսելի բաներ կարող է լինի, չեմ կարա ասեմ: Կարող ա և չլինի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի վերջին հանդիպել էր գերի Կարեն Ղազարյանի ծնողներին՝ նշելով, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել՝ ասելով, որ Արցախում կա երեք ադրբեջանցի, իսկ Ադրբեջանի կողմում կա երեք հայ, առաջարկել են բոլորին բոլորի հետ փոխանակենք: Սակայն, նրա խոսքով, իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որովհետև Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, քանի որ Արցախի երկու քաղաքացի են սպանել:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե եթե երկու գերիներին հանձնեն Ադրբեջանին, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու՝ հավելելով, թե Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադաձնել, և որ իրենք այդ հարցը ավելի ու ավելի կբարձրացնենք միջազգային բոլոր ատյաններում:

Մարդու իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը forrights.am-ի հետ զրույցում ասել է, որ Եվրոպական դատարան բողոք ներկայացրել են դեռ հուլիս ամսին:

«Դիմում, որ շտապ տեղեկացվի Կարենի գտնվելու վայրը և նրա առողջական վիճակի մասին տեղեկություն տրամադրվի, ուղարկվեն քրգործի նյութերը: ՄԻԵԴ-ն այս դիմումը բավարարել էր, սակայն Ադրբեջանը կցկցտուր տվյալներ է ուղարկել»,- ասել է նա:

Փաստաբանի խոսքով՝ այժմ իրենք Կարենի դատավճռի հետ կապված են նյութեր նախապատրաստում՝ ՄԻԵԴ դիմելու համար:

«Կարևոր խնդիրն այսօր այն է, որ ծնողներն ընդհանրապես հնարավորություն չունեն զրուցել իրենց որդու հետ կամ թեկուզ հաղորդակցվել: Գործը մտել է դատական փուլ և արդեն հիմքեր չկան նման սահմանափակում կիրառելու: Պարտաստվում ենք նոր փաթեթ ուղարկել և սպասում ենք, որ Եվրոպական դատարանը գանգատը կոմունիկացնի Ադրբեջանին»,-նշել է Ղազարյանը:

ՄԻԵԴ դիմումներով, սակայն, ըստ փաստաբանի, հնարավոր չէ Կարենի արտահանձնման կամ վերադարձի պահանջ դնել. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում չենք կարող պահանջ դնել արտահանձնելու: Եվրոպական դատարանը չի զբաղվում վերադարձնելու հարցերով, բայց դա կարող է ապագայում հիմք ստեղծել քաղաքական դաշտում Կարենին վերադարձնելու համար»:

Ինչ վերաբերում է Կարենի փոխանակման տարբերակին, Ղազարյանը նշել է, որ փոխանակումը իրավական գործընթաց չէ:

«Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Հայաստանի հետ իրավական դաշում համագործակցելուց»,- ասել է պաշտպանը:

Արա Ղազարյանի խոսքով, իրենք ՄԻԵԴ-ում վիճարկում են Կարեն Ղազարյանի կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքը, անօրինական ազատությունից զրկելը, արդար դատաքննության իրավունքը, անձնական կյանքի իրավունքը և խտրականության արգելքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}