ՃԿՊԱ ուսանողը՝ նոր ռեկորդի հեղինակ
Մարտի 1-6-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումները շարունակվել են այսօր ԱԻ նախարարության շարահրապարակում, որտեղ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է նոր ռեկորդ` քաշելով 25 տոննա կշռող հրշեջ մեքենան:
«Մտադիր եմ շարունակել ռեկորդների շարքը. հաջորդ անգամ կփորձեմ ինքնաթիռի քաշում իրականացնել»,- իր խոսքում նշեցլ է Յուրի Սաքունցը:
ԱԻն լրատվական ծառայության հաղորդմամբ, անցկացվել է նաև «Մաս ռեստլինգ» սպորտաձևի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջբուհական մրցաշարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան