Կինը՝ շալակին. Մեծ Բրիտանիայում անցկացվել է մրցավազք
Մեծ Բրիտանիայում անկացվել է կանանց տեղափոխման ամենամյա մրցույթը։ Եվրանյուզը գրում է, որ 380 մետրանոց մրցավազքին մասնակցել է մի քանի տասնյակ զույգ։ Վազքն անցկացվում է 12-րդ անգամ։ Կանանց տեղափոխման ամենատարածված ձևն է այսպես կոչված «էստոնական գրավումը», երբ կինը կախված է լինում տղամարդու մեջիքց՝ գլխով դեպի ներքև, իսկ ոտքերն առջև մասում են։
Այս տարի հաղթել է 28-ամյա Քրիս Հեպվորտը, ով ստացել է որպես մրցանակ գարեջրի տակառ և առաջարկություն է արել իր սիրելիին։
Կազմակերպիչների խոսքով, կանանց տեղափոխումը բրիտանական ավանդույթ է, որ գալիս է դեռ 12-րդ դարից։ Այդ ժամանակ արշավանքներից մեկի ժամանակ վիկինգները թալանել են Անգլիայի հյուսիսում գտնվող Լինդիսֆարն վանքը, և, ըստ ավանդության, փախել են դիմադրող կանանց գրկած։