Ըստ թուրք փաստաբանի՝ վերջին 20 տարվա ամենաշովինիստական իշխանության ժամանակն է Թուրքիայում
«Հիմա Թուրքիայում միանձնյա, բռնապետական համակարգ է գործում։ Բոլոր ընդդիմադիրների՝ առավելապես հայերի, քրդերի և սոցիալիստների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «թշնամու հանդեպ ռազմական իրավունքի» կիրառում: Լրագրողների, փաստաբանների, գիտնականների, ուսանողների հանդեպ իրականացվող քրեկան հետապնդումներով Թուրքիան դարձել է աշխարհի առաջատար երկրներից»,-«էրմենիհաբեր»-ի հետ զրույցում ասել է թուրք փաստաբան Էրջան Քանարը՝ անդրադառնալով հայազգի պատգամավոր Գարո Փայլանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։
Փաստաբանը նաև նկատել է, որ միանձնյա բռնապետական համակարգն իր գոյությունը կարող է պահպանել միայն բռնաճնշումների, արգելքների և պատիժների միջոցով։ Եվ դրա համար էլ նույնիսկ ամենաանմեղ, խաղասիրական ցույցերն ու միջոցառումները Թուրքիայում ոստիկանության կողմից արգելվում են աննախադեպ բռնությամբ։
Ըստ Էրջան Քանարի՝ Կարո Փայլանի դեմ հարուցված գործն ամբողջովին պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Ներկայումս շարունակվող հետապնդումների և դատավարությունների մեծ մասում բացակայում է քրեական տարրը, բայց դրան հակառակ՝ թուրքական իշխանությունների քաղաքական օպորտունիստական վարքագծի պատճառով այդ դատավարությունները շարունակվում են։
«Դրանք ընթանում են քրեական իրավունքի խախտումներով: Միայն ընդդիմադիր լինելն արդեն բավարար է, որ քրեական հետապնդում իրականացվի և պատիժ սահմանվի մարդու նկատմամբ։ Գաղափարական գրաքննության ճանապարհով են դատավարություններ իրականացվում։ Դատական համակարգը ամբողջովին դարձել է կառավարության ձեռքին գտնվող սուր։ Այն գործում է ոչ թե որպես իրավական, այլ կառավարական միավոր»,- նշում է թուրք փաստաբանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլան.«Պետք է վերջ տալ ատելություն ծնող քաղաքականությանը»
- Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է»
- Գարո Փայլանը պատասխանել է Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի խոսնակի հայտարարությանը
- Յագուդին. «Վատ պարողին հայտնի է, թե ինչն է խանգարում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան