Մի քանի պաշտոնյաներ լրագրողի դեմ հաղորդում են ներկայացրել ՔԿ
Քննչական կոմիտեն պաշտոնատար անձնացից հաղորդում է ստացվել այն մասին Lratvutyun.am կայքի լրագրողը, զանհարաելով իրենց, պահանջել է գումար՝ ասելով, եթե գումարը չտրամադրեն, ապա կայքում նրանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր կհրապարակի:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ փետրվարի 6-ին՝ ոստիկանության Թալինի բաժնում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ տեղեկությունների, հաղորդում ներկայացրած պաշտոնյաների թվում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, մի քանի համայնքների ղեկավարներ։
Քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին