Քաղաքական 13:30 11/03/2019 Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ խաղի կանոնների հստակեցում էր

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ակնկալվող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին տարածած հայտարարությամբ փորձ են արել ամրարգել թե՛ բանակցությունների անցկացման ձևը, թե՛ բովանդակությունը։ Նման ծավալուն հայտարարության տարածումը, որտեղ խոսվում է բանակցային ձևաչափի, կարգավորման սկզբունքների ու տարրերի, բանակցություններին զուգորդող վստահությունն ամրապնդող մեխանիզմների մասին, նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երկու առաջնորդների առաջին հանդիպումից առաջ խաղաքարտերի և խաղի կանոնների հստակեցման անհրաժեշտություն է ծագել։

Թեպետ նման հայտարարությունը կարող է ենթադրել, որ ինչ որ առումով այդ հանդիպումը վտանգված է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է համանախագահների հայտարարությանը՝ փաստերի  ընտրողաբար ներկայացմամբ կամ այլ կերպ ասած՝ դասական «Cherry picking»-ով, երբ հայտարարությունից առանձնացվում են միայն իրենց ձեռնտու մասերը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է, որ հայտարարությունը ազդանշան էր՝ ուղղված Հայաստանին «և մենք դա ողջունում ենք», ապա շարունակում՝ «փորձերը ներգրավելու մեր երկրի գրավյալ տարածքների վրա ստեղծված այսպես կոչված ռեժիմին և ձևաչափի փոփոխությունն անընդունելի են»։

Նախ պետք է հստակեցնել, որ հայտարարությունն ուղղված է բոլոր կողմերին՝ այդ թվում՝ Ադրբեջանին, և նրանում ներկայացված կարգավորման տեսլականում որևէ նորություն չկա։ Այո՛, Հայաստանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ուղիղ ներգրավման օգտին, որը, գոնե հայկական կողմի ընկալմամբ, չի նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային ձևաչափի փոփոխություն։ Հայաստանը մշտապես հանդես է եկել այդ ֆորմատի օգտին, ի տարբերություն Ադրբեջանի, որ պատեհ ու անպատեհ առիթներով փորձում է հարցի քննարկումը տեղափոխել միջազգային այլ հարթակներ։

Բնականաբար, միամտություն կլիներ կարծել, որ Ադրբեջանը միանգամից կընդունի բանակցային ձևաչափի համալրման, ավելի ճիշտ վերականգման Հայաստանի այս առաջարկը։ Հասկանալի է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու հարցով հետաքրքրված այլ դերակատարներն ավելի շուտ հանդես կգան անվտանգ իներցիայի, քան թե նորամուծությունների օգտին, որին հակառակվում է կողմերից մեկը։ Այս տեսակետից ձևաչափի հետ կապված՝ համանախագահների ընդհանրացված այս կոչը կարելի է հասկանալ ակնարկ ուղղված հայկական կողմին, բայց նաև Ադրբեջանին, ով մշտապես փորձել է խարխլել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։

Համանախագահները կոչ են անում նաև «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք  «նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը»։

Սա առաջին հերթին ուղղված է հենց Ադրբեջանին, ով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ԼՂ-ին տրամադրել ամենաբարձր ինքնավարություն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այն էլ՝ ԼՂ շրջակա յոթ տարածքներն անվերապահ վերադարձնելուց հետո։

Ադրբեջանի այս դիրքորոշումն հակասում է մարտի 9-ի համանախագահների հայտարարության այն հատվածին, որտեղ նշվում է կարգավորման սկզբունքներն ու տարրերը, ընդգծվում որ դրանք «պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված լուծման»: Այս մասին, իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը լռում է՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող քննարկվել, կամայականորեն մեկնաբանում է Հելսինկիի Եզրափակիչ ակտը և խոսում ադրբեջանական ու հայկական համայնքների կողմից ԼՂ կարգավիճակի որոշման մասին՝ Ադրբեջանի կազմում։ Հիմա ո՞վ է խոսում նախապայմանների լեզվով, բանակցությունները չսկսած՝ մատնանշում բանակցությունների միակ ելքը։ 

Արժանահիշատակ է նաև համանախագահների կոչը՝ «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները»: Սրա ուղիղ ու միակ հասցեատերն Ադրբեջանն է, ով այս օրերին լայնամասշտաբ հարձակողական զորավարժանքներ է անցկացնում՝ առանց պատշաճ միջազգային ծանուցման։
Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը կենտրոնացած է հենց այն մտքի վրա, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումն անթույլատրելի ու դատապարտելի է։

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի, փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Նրանում կարևորվում է նաև «խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ անցած տարվա ընթացքում կողմերի դիրքորոշումներում որևէ էական փոփոխություն չի եղել։ Միակ դրական զարգացումը լարվածության թուլացումն է շփման գծում, որն իհարկե կայուն չէ և կարող է ցանկացած պահի վերաճել ռազմական գործողությունների վերսկսման։

Հայաստանում նոր իշխանության ձևավորումը իր հետ բերել է նոր ու լրիվ տարբեր սպասումներ բոլորի մոտ՝ և՛ Ադրբեջանի, և՛ միջազգային հանրության, և՛ հայաստանյան հանրության մոտ։ Այժմ Հայաստանի գործող կառավարության համար մարտահրավեր է արդյունավետ կառավարել այդ ակնկալիքները՝ միաժամանակ խուսափելով դիրքորոշման անհարկի կարծրացումից, պարտվողական կեցվածք ունենալու պնդումներից, բանակցային գործընթացի կտրուկ խզման պատասխանատու լինելու մեղադրանքներից։

Ավանդական կանխատեսումներով՝ բանակցային գործընթացին առաջիկայում ճեղքում սպասելը քիչ հավանական է, իսկ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը՝ մշտական։ Եվ նման հայտարարությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մնում է գործընթացը պահել «ստատուս քվոյի արահետի» մեջ, ինչքան էլ որ ԵՄ որոշ պաշտոնյաներ պնդեն, որ այն անկայուն է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}