Գյումրիում ռուս զինծառայողին դանակահարողը ձերբակալվել է
Ռուսաստանի 22-ամյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը: Այս մասին Panorama.am -ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն:
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մարտի 11-ին՝ ժամը 16:00-ին, մեղայականով ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին կեսգիշերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ռուս զինծառայող է դանակահարվել: Տուժածը՝ 22-ամյա Ռաջան Կազիմիրովը, ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է: Վերջինիս Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել ծառայակից ընկերները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ