Երթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 13-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները՝ որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, մարտի 13-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
ՃՈ-ից հիշեցնում են, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Երթևեկության փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում
- Երթևեկության փոփոխություն՝ Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում
- Երթևեկության փոփոխություն՝ Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում
- Երթևեկության փոփոխություն՝ Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում
- Երթևեկության փոփոխություն Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում
- Երթևեկության փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի անցումների հատվածներում
- Երթևեկության փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան