Հասարակություն 10:14 11/03/2019 Հայաստան

Բազմաստանդարտ Հայաստանս

Մենք հո մի 500-1000 տարվա ազգ չե՞նք, որ ապրենք  միակ     կամ երկակի ստանդարտներով:  Մեր թափն ուրիշ է...  գործում է հազար  ստանդարտ  10 միլիոնանոց հայության համար:  Շուտով երևի  յուրաքանչյուրն իր ստանդարտին  համապատասխանող   գույնով   ID քարտ կստանա՝  սև,  սպիտակ, երկնագույն, վարդագույն, անգույն: Անգույնները նրանք են, ովքեր գունափոխվում են  պահին համապատասխան: Գուցե հարգանքի արժանի չեն, բայց հենց նրանք են այն մեծ զանգվածը, որը  կուռքեր է  սարքում, հետո էլ խորտակում է նրանց: 

Այս զանգվածին առանձնապես չեն անհագստացնում իշխանական ստերն ու բազմակի ստանդարտները... անշուշտ, մինչև իր մաշկին չի կպչում: Ա՛յ,  այդ  դեպքում տրամադրվածության  փոփոխությունը  շատ հանկարծակի կարող է լինել: Օրինակ՝ եթե  նոր  կուռքերի  ընդունած  օրենքներով մարդը պատժվի   իր  երեխային  թմրամոլության կամ միասեռականության քարոզն արգելու համար: Թերևս չէինք  հասնի սրան, եթե որոշիչ այդ  զանգվածը միտումնավոր կերպով (կամ գուցե իրոք չե՞ն տեսնում) աչք չփակեր  գրեթե ամենուր գործածվող երկակի   ստանդարտների վրա:

Այսօր Հայատանում այդ զանգվածն  է թույլ  տվել իշխանություններին գործի դնել  գրեթե  անձնավորված ստանդարտներ  (հիշենք թեկուզ  բռնել-բաց թողնելու կամ  խափանման միջոցների ընտրության խիստ  անհատական  մոտեցումները) , և ինքն էլ պետք է զրկի այդ իրավունքից:  Չէ որ 10 ամիս շարունակ Հայաստանում կատարվող բազմաթիվ քայլեր պայմանավորվում և արդարացվում են  «հանրային պահանջ» հեղհեղուկ հասկացությամբ:  Այդ անհասցե  հանրային պահանջով վերաբացվեց նաև Մարտի 1-ի գործը, որտեղ կիրառվող ստանդարտները խփեցին-անցան հնարավոր բոլոր սահմանները  ոչ միայն  դատաքննչական տեսանկյունից: 

2019-ի մարտի մեկին ՀՀ վարչապետն իր ուղերձում  պետության անունից ներողություն  խնդրեց  2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:

Հիանալի է:  Նման հայտարարությունից  հետո տրամաբանական է   ենթադրել, որ գնահատականները պետք է տրվեն  սկսած 1990-ից Հայաստանում կատարված բոլոր հանցագործություններին՝ մի քանի տասնյակ սպանություններին, ՀՅԴ գործունեության կասեցմանը,    դատաիրավական կամայականություններին, էներգակիրների թալանին, 1995-ից սկիզբ առած ընտրակեղծարարությանը, 1996-ին  ժողովրդի դեմ հանած տանկերին և այլն, և այլն........  հետո միայն հասնել հետագա տարիներին: Եթե կատարսիսը չի սկսվում այդ ժամանակներից, այլ որպես մաքրագործման դրսևորում ընտրվում է  լոկ  մեկ ամսաթիվ և մեկ մեղավոր, ապա  այս դեպքում ևս  կիրառվում են բազմակի  ստանդարտներ, և  հայտարարությունը մնում է պահին պատշաճող խոսք, և ոչ ավելին:  Մեծ լավատեսության դեպքում կարելի է   մտածել, որ դրանց հերթն էլ կհասնի, բայց հիմա ունենք միայն Մարտի 1-ը, որը դեռ երկար ժամանակ կմնա կարևոր լուրերի եռյակում. չէ որ առջևում դատն ու բողոքարկումները կան, ՄԻԵԴ-ի վճիռներ կան...  Սա այն դեպքն է, երբ  «մի գիժ  քարը  գցում է փոսը, հազար խելոք չեն կարողանում հանեն»:

Ի դեպ, դիրքորոշումների բավականին հետաքրքիր փոխակերպումներ են դիտվում Մարտի 1-ի գործի հռետորաբանության մեջ:  Հունվարի  29-ին  РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք քրգործ հարուցել  էքս-նախագահի դեմ իրադարձություններից 10 տարի անց, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չպետք է լինեն սահմանափակումներ, երբ   խոսքը մարդկային կյանքերի մասին է: Հարկա՛վ: Բայց  մարտիմեկյան  հայտարարության մեջ արդեն «բռնությունների ու ապօրինությունների հիմնական եւ թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը»:  Հապա  ո՞ւր մնացին կոնկրետ դեպքերի բացահայտումները, ինչին  ըստ էության, սպասում էր  հանրությունը:

Պատասխանը թերևս  պետք է  գտնել  տեր-պետրոսյանական կարկառուն կադրերի ՝  Անդրանիկ Քոչարյանի  և  Գագիկ Ջհանգիրյանի խոսքերում, երբ Հ1-ով  հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարում են,  որ կարևորը ընդհանուր համայնապատկերի, ամբողջ շղթայի, բուրգի բացահայտումն  էր , և  պետք չէ փնտրել կրակող-սպանողներին, քանի որ իշխանության գործողությունները հանգեցրին մարտի 1-ին զոհերին: Ուրեմն,  նույն տրամաբանությամբ  առաջնորդվելով՝  մեղադրանք պետք է առաջադրել  նաև  ԼՏՊ-ին,  քանի որ իր իշխանության տարիներին ի՛ր   գործողությունների արդյունքներն են  հանգեցրել բազմաթիվ  քաղաքական սպանությունների։  Թե կիրառելի չէ՞  նույն ստանդարտը  տարբեր էքս-նախագահների համար, որովհետև ներկայիս վարչապետը 2008-ին կանգնած էր եղել նրանցից մեկի կողքին: Բազմակի ստանդարտներով քաղաքականություն վարելը  ցույց է տալիս, որ  լուրջ հիվանդության հետ գործ ունեք՝ անձի, համակարգի, պետության...

Երբևէ  հետ կանգնելո՞ւ ենք  «ինձ կարելի է, քեզ չի կարելի» կործանարար մտածելակերպից, երբևէ հասկանալո՞ւ ենք, որ  պառակտումն ու թշնամությունը մեզ հակացուցված են:  Չինաստանի պես մարդաշատ  լինեինք՝ ամեն կլանից մի 100 հոգու կգնդակահարեինք, և դասեր  քաղած ու հետևություններ արած՝ մաքուր էջից  կմտնեինք զարգացման նոր փուլ:  Բայց չե՛նք կարող, իրավունք չունենք... մենք թվով  շատ քիչ ենք, եթե  սկսենք իրար վերացնել, լրիվ մի բուռ կդառնանք ու կվերանանք: Մեր երկու հարևաններն էլ  աչքերը չորս արած հենց դրան են սպասում:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}