2018թ. քրեական հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնատար անձ
2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ։ Այս մասին ամփոփ հրապարակում է ներկայացրել գլխավոր դատախազությունը։
Ըստ այդմ՝
1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն
Նշված հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստվել է 189 նյութ՝ 2017թ․(8) համեմատ 23.6 անգամ ավելի: Դրանցից 145-ով (2017թ՝ 5) հարուցվել է քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է 29 անգամ: Նշված հանցագործության վերաբերյալ 2018թ. վարույթում քննվել է 206 (2017թ՝․21) քրեական գործ, որոնցով քրեական հետապնդման է ենթարկվել 63 անձ, ինչը 3.5 անգամ ավելի է 2017թ. (18) համեմատ: Դադարեցվել է 6 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում, դատի է տրվել 13 անձ, ինչը 85.7 տոկոսով ավելի է 2017թ․(7) համեմատ:
2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում
Նախապատրաստվել է 447 նյութ՝ 2017թ․37-ի դիմաց, որից 383-ով (2017թ՝․34) հարուցվել է քրեական գործ: Վարույթում տարվա ընթացքում քննվել է 487 (2017թ՝ 101) քրեական գործ, որից ավարտվել է 168-ի վարույթը: Այսինքն նախապատրաստված նյութերը 2017թ. համեմատ ավելի են եղել շուրջ 12 անգամ, հարուցված քրեական գործերը՝ շուրջ 11 անգամ, իսկ վարույթում քննվող քրեական գործերի քանակը՝ մոտ 5 անգամ:
Նշված հանցագործության վերաբերյալ քննված 487 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 171 անձ կամ գրեթե կրկնակի ավելի 2017թ. (87) համեմատ: 9 (2017թ՝․4) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: Դատի է տրվել 53 (2017թ՝․51) անձ:
3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում
Նախապատրաստվել է 396 (2017թ՝․155) նյութ, որից 214-ով (2017թ՝․107) հարուցվել է քրեական գործ: 2018թ. այս հանցատեսակի հատկանիշներով վարույթում քննվել է 311 (2017թ՝․236) քրեական գործ, որից ավարտվել է 133-ի վարույթ: Փաստացի 2017թ. համեմատ 2.5 անգամ ավելի են եղել այս հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, կրկնակի՝ հարուցված քրեական գործերը, 31.7 տոկոսով՝ վարույթում քննված քրեական գործերը:
Քննված 311 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 78 (2017թ՝․92) անձ, ինչը 15.2 տոկոսով քիչ է 2017թ. (92)-ի համեմատ: Դադարեցվել է 17 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 28 անձ (2017թ՝․56):
Հրապարակումն ամբողջությամբ՝ դատախազության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ