Աննա Հակոբյանի շնորհավորանքի մասին՝ երեք օր անց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդևային: Ուշագրավ է, որ շնորհավորանքի մասին տեղեկությունը տարածվել է այսօր՝ մարտի 18-ին։
«Հարգելի´ Սվետլանա Վլադիմիրովնա,
Անկեղծորեն և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ և նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն և սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ և ցանկալի իրադարձություններով: Ակնկալում եմ հանդիպում առաջիկայում և ավելի հաճախակի շփումներ»,-նշված է եղել ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան