Ընտրություններին ընդառաջ իսպանացի ոստիկաններն ուսումնասիրելու են «ֆեյք-նյուզերը»
Իսպանիայի ոստիկանության 100 աշխատակիցներից կազմված թիմը ստուգելու է համացանցում ֆեյք-նյուզն ու կիբերհարձակումները՝ հաջորդ ամիս նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը։ Անվտանգության նոր ծրագրի մեկնարկը կլինի ապրիլի 1-ին։ Այս մասին տեղեկանում ենք New York Times-ից։
Պաշտոնյաները հատկապես մեծ ուշադրության են արժանացնելու ֆեյսբուքը, թվիթերն ու մյուս սոցիալական հարթակները՝ պաշտպանելու քվեարկությունը։
Սոցիալական մեդիայի հսկաները ևս խոստացել են ավելին անել ու հեռացնել մոլորեցնող գրառումներն ու հեշտացնել ընտրողների համար քաղաքական ուժերի գովազդների ճանաչումը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց ապրիլի 28-ին, երբ սոցիալիստ փոքրամասնության կառավարությունը չկարողացավ ընդունել 2019թ.-ի բյուջեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան