Քաղաքական 14:06 19/03/2019 Հայաստան

Արցախի հարցում հայտարարությունները մարտահրավեր չեն, երկխոսության հրավեր են․ Նիկոլ Փաշինյան

«Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա և դիվանագիտական գործընթացում պետք է  պարզապես հետևողականորեն աշխատել»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքա՞ն է պատրաստ սպասել Հայաստանը, եթե Ադրբեջանը չհամաձայնի Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հայկական կողմի դիրքորոշման հետ:

Նրա խոսքով՝ այն, ինչ հրապարակային ասվում է, դա նորություն չէ ո´չ Մինսկի խմբի համանախագահների, ո´չ ադրբեջանցի գործընկերների համար:

«Այն, ինչ ասել ենք, այս ընթացքում բոլոր շփումներում այդ թեման, այդ օրակարգը ես առաջադրել եմ: Դա նույն օրակարգն է, ինչը ձևավորվել է 2018 թվականի մայիսին: Ինչպես Ստեփանակերտում եմ հայտարարել` սա մեր կողմից ո´չ քմահաճույք է, ո´չ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, քանի որ բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը, համենայնդեպս, ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել ու փորձել հասկանալ  դիմացինին, և նույնն ակնկալում է Ադրբեջանից։

Այնուհետև նա ավելացրեց. «Այնտեղ, որտեղ մեր գործընկերները մեր դիրքորոշումը կարող են գնահատել չափից  դուրս կարծր,  մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքը պետք է ունենանք մեր գործընկերներից, քանի որ հակառակ դեպքում խոսակցություն տեղի չի ունենա»: 

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ նման հայտարարություն ինքն արել է դեռևս 2018 թ-ի մայիսին, երբ վարչապետի թեկնածու էր:

«Այս հայտարարությունները մարտահրավեր չեն, դրանք երկխոսության հրավեր են, և այդ երկխոսությունն իրականում նոր չի սկսվել: Երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, Դավոսում, հաջորդը երկխոսությունը չգիտեմ որտեղ տեղի կունենա: Մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որտեղ կողմերից մեկն ասի` ես երկխոսությունից հրաժարվում եմ: Դա  տրամաբանական մոտեցում չի լինի: Բնականաբար, մենք էլ երկխոսությունից չենք հրաժարվի և երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ` կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք ռազմական նոր արտադրանքներ, որ հուսով եմ՝ առաջիկայում սերիական արտադրության կդրվեն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ռազմաարդյունաբերությանը՝ նշեց, որ  2018-ի մայիսից  քայլեր են ձեռնարկում սպառազինության, տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այսօր կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ են իրականացվում Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտում:

«Համոզված եմ, որ այդ ոլորտում մենք կունենանք էական ձեռքբերումներ: Այսօր մենք ունենք կարևոր նոր արտադրանքներ, որոնք հուսով եմ, առաջիկայում սերիական  արտադրության ռելսերի վրա կդրվեն։ Ունենք նախագծեր, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք քննարկման փուլում են, ունենք նախագծեր, որ գաղափարների փուլում են: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգացած երկիր լինի։  Եւ մենք այդ ճանապարհով գնում ենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ պետք է կենտրոնանալ ոչ թե տանկ ունենալու  կամ չունենալու վրա, այլ այն խնդրի վրա, որ հասկանան, թե որն է այն նոր տեխնոլոգիան, որով պետք է խնդիրը լուծեն։

Ես նոր մարդ եմ բանակցություններում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իր արտահայտած հայտնի սկզբունքներին և տարրերին, ուշադրություն հրավիրեց սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանը:

«Որպեսզի հասկանանք ինչ վերաբերմունք ունենք այդ սկզբունքներին, պետք է հասկանանք՝ ինչ են դրանք նշանակում: Մենք ունենք տեքստ և տեքստի տասնյակ մեկնաբանություններ, ընդ որում դրանք արվում են պետական մակարդակով: Պետք է հասկանանք՝ ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում, քանի որ այն մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք իհարկե մեր մեկնաբանությունն ասել, բայց չենք գնում այդ ճանապարհով, քանի որ մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ուզում են միասին հասկանալ՝ այդ սկզբունքներն ինչ են նշանակում, ինչ կարող են նշանակել գործնականում:

«Օրինակ, Ադրբեջանը մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս, սա մի մեկնաբանություն է, կարող է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, կամ որ պետք է լինի Հայաստանի մաս: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, թե մենք ինչի մասին ենք խոսում, մենք իրար չենք հասկանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասաց,  թե ինչու այս խնդիրների մասին չէր խոսում 2018 թ. մայիսին: Պատճառն, ըստ Փաշինյանի, այն էր, որ դրա  անհրաժեշտությունը ծագել է Ադրբեջանի նախագահի, համանախագների, միջազգային այլ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում: 

«Ամենատարբեր մեկնաբանություններ կան: Մի մասը հրապարակային է,  մի մասը՝ ոչ: Որոշ միջազգային գործընկերներ, ում չեմ կարող հղում անել, որոնք  ասում են՝ այդ սկզբունքները նշանակում են, որ Ղարաբաղը չի կարող ակնհայտորեն լինել Ադրբեջանի կազմում, մեկ ուրիշն ասում է՝ չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ ինքը նոր մարդ է բանակցություններում,  և ուզում է հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ:

«Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խնդրել ենք՝ գա և մեզ որոշակի տեղեկություններ ներկայացնի: Այս գործընթացը շարունակվում է, որ ասում էին՝ ինչ եք խոսում, Ալիևի հետ այնտեղ արդեն բոլոր հնարավոր դավադրությունների սցենարները կան, հավաստի աղբյուրները հանդիպումից առաջ պատմել են՝ ինչ է տեղի ունեցել: Իրականում խոսքը եղել է բանակցային գործընթացի պատմության մասին: Ես ունեմ բազմաթիվ հարցեր բոլորին, նույնիսկ երկրների ղեկավարների հետ եմ այդ հարցերը քննարկել, քանի որ կան այսպիսի մեկնաբանություններ, տեղեկություններ, ո՞րն է ճիշտ: Ինձ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում: Կան մարդիկ, որ ասում են՝ պետք չէ հասկանալ, եկել ես, նստիր, նույն կետից շարունակիր, բայց պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում ամեն բառը, ամեն փուլը»,- նշեց նա՝ հավելելոց, որ այդ ամենը ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն:

Ըստ նրա՝ շատ բարդ գործընթաց է, ունի բազմաթիվ նրբություններ, որևէ մեկը, երբ ուզում է բանակցություններում ներգրավված լինել, պետք է տիրապետի ողջ տեղեկատվությանը:

«Իլհամ Ալիևն ավելի քան 10 տարի բանակցային գործընթացի մեջ է, համանախագահների համար դա իրենց աշխատանքն է, և միակ մարդը, որ նոր է, ես եմ:  Կարծում եմ, որ ոչ ոք չի ակնկալում, որ կգամ, կասեմ՝ ինձ ոչինչ հետաքրքիր չէ, ամեն ինչ պարզ է: Պարզ չէ, երկխոսության նպատակը հենց բազմաթիվ հարցեր պարզաբանելն է,  և առաջիկա հանդիպումը՝ առնվազն մեր ընկալմամբ, նվիրված կլինի այդպիսի մի շարք պարզաբանումների պաշտոնապես արձանագրելուն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանն առաջարկում է ոչ թե փոխել, այլ վերակագնել ԼՂ բանակցային ֆորմատը

Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն, այլ առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարօրինակ մեկնաբանությունը, որ արվում է, ասում են, որ սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է: Հայաստանում կան մարդիկ, որ այդպես են ասում, մենակ Ալիևը չի ասում: Դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ, դա բանակցային ֆորմատի վերականգնման առաջարկ է»,- նշեց նա:
Այնուհետև նա ներկայացրեց մի քանի փաստ, որ Արցախը եղել է բանակցություններում:
«Երբ ձևավորվեց Մինսկի խումբը, փաստաթղթում ընդգծվել է ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչների մասնակցությունը որպես շահագրգիռ կողմեր։ 1994թ. մայիսին էլ հրադադարի պայմանագիրը ստորագրվել է երեք՝ Հայաստանի, Արցախի ևԱդրբեջանի պաշտպանության նախարարների կողմից: Այս փաստաթուղթը ստորագրել են հակամարտող կողմերը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա սակայն չխոսեց, թե Արցախը ինչպես դուրս մնաց բանակցային գործընթացից՝ ասելով, որ դա բոլորին է հայտնի:

Անհրաժեշտության դեպքում Փաշինյանը պատրաստ է Արցախի հարցը քննարկել նախկին նախագահների հետ

«Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնելու, որևէ բարդություն չկա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ:

«Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել և ինքը ներկայացրել է բանակցային գործընթացը: Եթե այդ քննարկման արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնել, բնականաբար, իրենից էլ կհարցնեի: Կարող է վաղը ծագի նման անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող է մյուս օրը անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարող է մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթնաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարող է անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ, թե նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով՝ ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}