Կոչ կառավարությանը. Ձեռնպահ մնալ գաղտնիության քողի ներքո իրավունքը սահմանափակող իրավական ակտերի մշակումից
«Մեկ Հայաստան» կուսակցության հանձնախումբը տարածել է հայտարարությունը առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման իրավաչափության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է.
«ՀՀ իշխանությունների կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Առանց
մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման
վերաբերյալ» հայեցակարգը, որի նպատակն մշակել և ներդնել սույն ինստիտուտը ՀՀ
իրավական համակարգում:
Հայեցակարգը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն` համապատասխան նոր իրավական ակտերի և գործող օրենսդրական ակտերում փոփոխությունների և լրացումների մշակման նպատակով:
Հաշվի առնելով նախաձեռնող խմբի մոտ առկա փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ժամանակներում այս խնդրի վերաբերյալ հնչեցրած պաշտոնական դիրքորոշումը,
Հայտարարում ենք.
Հանդես գալով պետական ինստիտուտների և պետականության շարունակական զարգացման, ազատ և մրցակցային հնարավորությունների հասարակության ձևավորման ու ժողովրդավարական կայունության ապահովման դիրքերից,
1 Կարևորելով ապօրինի հարստացման, կոռուպցիայի և պետության ու
հասարակության դեմ ուղղված մյուս բացասական երևույթների դեմ պայքարի
օրինական և արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և պատասխանատվության
միջոցների կիրառումը, ինչպես նաև արժևորելով հանցավոր ճանապարհով
ստացված եկամուտների (այդ թվում նաև գույքի) փոխարկման և փոխանցման դեմ միջազգային մակարդակով ծավալված պայքարը, այնուամենայնիվ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախումբը հայտնում է իր խորը մտահոգությունը ՀՀ իշխանությութնների կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգի նկատմամբ, քանի որ.
2 Այն լրջագույն վտանգ է առաջացնում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով
ամրագրված իրավունքի գերակայության սկզբունքի իրացման համար, ինչպես
նաև հիմք հանդիսանում արդար դատաքննության իրավունքի և անմեղության
կանխավարկածի սկզբունքի խախտման համար, ինչն անխուսափելիորեն
կհանգեցնի մեղավորության կանխավարկածի ինստիտուտի
արմատավորմանը ՀՀ-ում,
3 Նման բովանդակությամբ հայեցակարգը խաթարում է սեփականության
սահմանադրական իրավունքի պետական պաշտպանության ապահովման և
երաշխավորման հիմքերը,
4 Հայեցակարգը ռիսկեր է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից կապիտալի
վերաբաշխման, ՀՀ քաղաքացիների ապօրինի ունեզրկման համար,
5 Այն խաթարում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության,
քրեական հետապնդման մարմինների հեղինակության, դրա նկատմամբ
ձևավորված հանրային վստահության հիմքերը,
6 Հայեցակարգի հիման վրա ընդունված իրավական ակտերը և արդյունքում
ձևավորված իրավակիրառ պրակտիկան ՄԻԵԴ իրավաբանության իմաստով
համարվելու են կառուցվածքային և/կամ համակարգային խնդիր (systemic or
structural problem) և հանգեցնելու են ՄԻԵԴ-ով պաշտպանվող անհատական
իրավունքների խախտման արձանագրումների:
Միաժամանակ, սույն ինստիտուտը ՀՀ օրենսդրության մեջ ներդնելու դեպքում
անհրաժեշտ է հաշվի առնել առնվազն չորս կարևորագույն նախապայման.
1. ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից մատնանշված միջազգային իրավական փաստաթղթերը բացառապես վերաբերվում են փողերի լվացման, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչությանան, թմրամիջոցների միջազգային շրջանառության և այլ միջազգային բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, և ոչ մի պարագայում չեն կարող տարածվել նշված միջազգային բնույթի հանցագործությունների հետ առնչություն չունեցող այլ հիպոթեզի վրա հիմնված իրավախախտումների հետ:
2. Ստացված գույքը հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը
պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով
կամ քրեաիրավական հետևանք և գործընթաց չպարունակող
քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում ապացուցման հստակ շեմ
հաղթահարած ապացույցների ներկայացմամբ դատարանի կողմից ընդունված և
օրինական ուժի մեջ մտած վճռով:
3. Պետք է առկա լինի այդ գույքի սեփականատեր հանդիսացող անձի, կամ վերջինիս հետ փոխկախակցված անձի կամ անձանց նկատմամբ դատարանիօրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:
4. Պետք է ապահովել այս գործընթացում իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի ամբողջական իրագործումը և գիտակցել, որ հանրային իշխանությունը միշտ սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հիմնվելով վերոհիշյալ մոտեցումների վրա՝ հայտնում ենք, որ «Մեկ Հայաստան»
կուսակցության հանձնախումբը հետևողական է լինելու ՀՀ կառավարության գործողությունների իրավաչափությանը, համաչափությանը և օրինականությանը վերահսկելու հետևելու գործում` առաջնորդվելով ՀՀ-ում մարդու և քաղաքացու բնական և անօտարելի իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հրամայականով:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին գործել ազատականության և առավելագույնս հրապարակային ընթացակարգերով, ձեռնպահ մնալ գաղտնիության քողի ներքո մեր
քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունն, արդար դատաքննության, անմեղության կանխավարկածը և սեփականության իրավունքն էականորեն սահմանափակող իրավական ակտերի մշակումից»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը
- Արփինե Հովհաննիսյանի հորդորը՝ ԿԲ նախագահին. Կոչ արեք Ձեր աշխատակիցներին՝ հանգիստ նստեն տեղները
- ԿԲ-ն արձագանքում է Արփինե Հովհաննիսյանին
- Արփինե Հովհաննիսյան. Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք