Հայ գեղասահորդները մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը:
Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին:
Մրցավայր են մեկնել նաև Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ