Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը
«Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր Գերմանիայում Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ հանդիպմանը։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:
Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները և Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:
Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջ և գոյություն ունեցող մշակութային և կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջ և հարաբերությունները:
Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը. Արարատ Միրզոյան
- ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա