Բյուրականի աստղադիտարանի մասնագիտական խորհուրդը վերաբացվել է
ՀՀ բարձրագույն որոկավորման կոմիտեի հրամանով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում մարտի 15-ին վերաբացվել է «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհուրդը:
Աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այն կզբաղվի թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտպանությամբ:
Խորհդի կազմում ներկայացված են ֆիզ-մաթ գիտությունների 7 դոկտորներ և 4 թեկնածուներ։ Խորհդրի նախագահն է Տիգրան Մաղաքյանը, նախագահի տեղակալը՝ Արեգ Միքայելյանը, գիտական քարտուղարը՝ Ելենա Նիկողոսյանը։
Նախկինում ևս (1977թ) ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում գործել է մասնագիտական խորհուրդ «Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն» մասնագիտությամբ, որտեղ թեկնածուական և դոկտորական թեզեր են պաշտպանել բազմաթիվ գիտաշխատողներ ինչպես նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից, այնպես էլ մի շարք արտասահմանյան երկրներից:
Մասնագիտական խորհրդի վերաբացման հիմք է հանդիսացել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի դիմումը։
Հարակից հրապարակումներ`
- Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է. մրցնակակիր գիտնական
- ՀՀ մարզերի 10 դպրոցներ կստանան աստղադիտակներ ու կհիմնեն աստղագիտական խմբակներ
- Աստղադիտարան․ Պերսեիդների ասուպային հոսքը՝ հուլիսի 23-ից
- ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին