Հայ 4 շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: