Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն
Մարտի 26-ից 28-ը Հայաստան կայցելի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ազգային ժողովում, բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսօր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացնելով ՀՀ ԱԳՆ իրականացրած գործունեություն ու գալիք միջոցառումներն ու հանդիպումները։
Նշենք, որ Պասկիերի այցի ժամանակ Երևանի կենտրոնում կբացվի նաև Եվրոպայի հրապարակ, որը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։
Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ ՀՀ-ում մարտի 1-ից մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում տեղի կունենան մոտ 600 միջոցառումներ, իսկ այսօր էլ նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։
Ապրիլի 2-ից մեկնարկելու է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Աֆրիկա՝ Եվթովպիա և Ռուանդա։ Ռուանդայում ԱԳ նախարարը ապրիլի 7-ին մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակի տարելիցին նվիրված միջոցառմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին