Վրաստանի ԱԺ նախագահը ստիպված է եղել բացատրել կարմիր ու կանաչ կոճակների տարբերությունը
Վրաստանի խորհրադարանի այսօրվա նիստում խոսնակ Իրակլի Կոբախիձեն ստիպված է եղել պատգամավորներին բացատրել կարմիր ու կանաչ կոճակների տարբերությունը, ո՞րն է հայտնում աջակցության, և ո՞րը՝ դեմ լինելու մասին։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Կանաչը համաձայնության նշան է, կարմիրը՝ անհամաձայնության»,-ասել է Կոբախիձեն։
Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ չեն կարողացել ԱԺ սփյուռքի ու Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ ընտրել։ Դեմ քվեարկածների թվում նաև մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչներ են եղել։ Նրանք արդարացել են, որ սխալ են քվեարկել՝ կոճակները տրաբերելու հետևանքով։
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորներից Ելենա Խոշտարիան լուսանկարել է կոճակներն ու հրապարակել ֆեյսբուքում, ցույց տալով, որ դրանց վրա գրված է նաև դրանց նշանակությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը