Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացիները
Մարտի 23-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:Խաղը կսպասարկի Դանիայի մրցավարական անձնակազմը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Կելետի օգնականներն են Լարս Հումելգարդը և Հեյնե Սորենսենը:
4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յենս Մաեն: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին