Սպորտ 18:31 25/03/2019 Հայաստան

Պետք է հասկանանք՝ մարզադահլիճների վարձակալության գործարքներն ինչքանո՞վ են ստվերային. Փաշինյան

«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը նախատեսված է հատկացնել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Մինչդեռ մինչև 2018 թ. ներառյալ վերոնշյալ ծրագրի իրականացման համար գումար է ծրագրվել և հատկացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող երեք մարզական հասարակական կազմակերպությունների՝ «Հայաստան», Հայաստանի «Սևան» և Հայաստանի «Դինամո»:

Ներկայումս այս 3 կազմակերպություններն ունեն 22 մարզադպրոց, որտեղ մարզվում է ավելի քան 5000 սան: Ընդ որում՝ տարեսկզբից չխախտելով ուսումնամարզական պրոցեսի անընդհատությունը հասարակական կազմակերպություններում սաները շարունակում են անցկացնել իրենց պարապունքները: Հաշվի առնելով տարիներով ձևավորված ավանդույթը և ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագրված գումարներն առաջին կիսամյակում հատկացնել այս հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, նշել է, որ մարզադպրոցների մի մասը ԿԳ նախարարության համակարգում է, մի մասը՝ Սպորտի նախարարության, մի մասն էլ՝ համայնքապետարանների ենթակայության կամ մարզական միությունների ենթակայության ներքո է: Կառավարության ղեկավարի խոսքով, դա լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ այժմ ծրագիր է մշակվում մարզադպրոցների՝ միասնական, աշխատանքային քարտեզ գծելու համար. վերջնական տարբերակը պատրաստ կլինի 3-4 ամիս հետո։

Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև մարզական դահլիճներին, որոնք տրվում են վարձակալության: Վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ նույնպես անհրաժեշտ է գույքագրում իրականացնել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ տոկոս են կազմում այս կարգի գործարքները և գործարքներն ինչքանո՞վ են ստվերային, ինչքանո՞վ են իրական: Ինչքանո՞վ է պայմանագրում արձանագրված հենց այն գումարը, որը դե ֆակտո իրականում վճարվում է, և ինչքանո՞վ է այս պետական ենթակառուցվածքը ծառայում, այդ թվում՝ պետական մարմնակրթական քաղաքականությանը, որը շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դպրոցների տարածքների վարձակալության իրական պատկերը հասկանալու համար վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ ուսումնասիրություն անցկացնել և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն այդ մասին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:15
Քարաթափում՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
Ապրիլի 21-ին, ժամը 23:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
10:00
ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է
ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարողը ձերբակալվել է ՌԴ-ում։
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին` հաղթանակի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին` Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
09:46
Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն
Ուկրաինայի նախագահական  ընտրություններում երգիծաբան Վլադիմիր Զելենսկու հաղթանակը որքան էլ կանխատեսվում էր, բայց և անակնկալ էր։ Զելենսկուն...
Աղբյուր` Panorama.am
09:40
Ուկրաինայում հաղթել է Վլադիմիր Զելենսկին
Այս արդյունքը կարելի է անվանել աննախադեպ Ուկրաինայի պատմության մեջ. դեռևս որևէ թեկնածու քաղաքացիների նման վստահության քվե չի ստացել։
Աղբյուր` Panorama.am
09:29
Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 290-ի
Նախօրիեն Շրի Լանկայում տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Առաջին վեց պայթյունները որոտացել են երեք տաճարում և երեք հյուրանոցում, յոթերորդը՝ կղզու...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել
Պանկիսի կիրճի բնակիչները կիրակի բողոքել են ՀԷԿ-ի կառուցման դեմ, նրանք հավաքվել են Ախմետի շրջանի գյուղում, որպեսզի խոչընդոտեն Խադորի-3 փոքր ՀԷԿ-ի շինարարությանը։
Աղբյուր` Panorama.am
09:00
Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի մերձակա քաղաքում ենթարկվել է ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
20:26
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը Սուրբ Հարության տոնն է
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Բիլ Գեյթսի ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Microsoft-ի մեկ բաժնետոմսի համար երեկ սահմանվել էր առավելագույնը 123,52 դոլար, շաբաթվա սկզբից այն թանկացել է 2 տոկոսով։
Աղբյուր` Panorama.am
19:38
Այս տոնը յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
19:34
Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա
Հանրապետության տարածքում` Ապրիլի  21-24-ը շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
2019թ.-ին փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն տալով «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման...
Աղբյուր` Panorama.am
19:09
3 միլիոն դոլարով վաճառվում է տիրանոզավրի կմախք
Ցուցանմուշի վաճառքն առաջացրել է Ամերիկայի պալեոնթոլոգիայի միության անդամների վրդովմունքը։
Աղբյուր` Panorama.am
18:47
Համերգ` նվիրված Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց
Բրիտանացի երգչուհի Ադլելը բաժանվել է ամուսնուց: Այս մասին հայտնում է  Associated Press-ը՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին:...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ապրիլի 22-ին մի քանի տասնյակ բնակավայրեր կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին: Տոմսերի վաճառքի առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մեքսիկայում խնջույքի ժամանակ 13 մարդ է զոհվել
Մեքսիկայի Մինատիտլան քաղաքում ընտանեկան խնջույքի ժամանակ կրակահերթ է արձակվել  անհայտ անձանց կողմից:  Հրաձգություն հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»
Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը, մուտքն ազատ է
Աղբյուր` Panorama.am
17:21
Իջևանի հեռուստակայանից հեռուստաալիքների հեռարձակումը վերականգնվել է
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին` Ժամը 15:15-ից...
Աղբյուր` Panorama.am
17:17
ԵԱ. Մարիա Գևորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արցախում անասնաֆերմայի հրդեհի պատճառով այրվել է 58 խոզ
Ապրիլի 18-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ոստիկանության նյութեր են ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 24-ին ժամը 02:20-ի...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»
«Մենք երջանիկ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնվել է ընդունել այս մրցանակը»։
Աղբյուր` Panorama.am
16:42
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում
Քանդակը գնահատվել է 30-40 միլիոն դոլար, չնայած փորձագետներն ընդգծում են, որ վերջնական գինը, որով արվեստի գործը կվաճառվի, կլինի ավելի բարձր։
Աղբյուր` Panorama.am
16:29
Արցախի ոստիկանություն. Դայակի կողմից գիշերօթիկի սանին ծեծելու հաղորդումը չի համապատասխանել իրականությանը
Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի՝ 1993թ.ծնված Ռ. Ծ-ի կողմից Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում տրված հաղորդման...
Աղբյուր` Panorama.am
16:21
Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստում կքննարկվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա...
Աղբյուր` Panorama.am
16:16
Չինաստանը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ուսումնասիրել Լուսինը
Չինաստանը ցանկանում է Լուսինն ուսումնասիրել Ռուսաստանի հետ միասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}