ԱԺ խորհրդի նիստում հաստատվել են վաղը գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 11, մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 11 հարց:
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների, ինչպես նաև բարեկամական խմբերի կազմերը: Արդյունքում ձևավորվել են 4 միջխորհրդարանական հանձնաժողով և 59 բարեկամական խումբ: