475 դայակ նախարարությունից փոխհատուցում է ստացել. Զարուհի Բաթոյան
«2018 թվականի ընթացքում նախարարությունից փոխհատուցում է ստացել 475 դայակ»,- այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նաև նշեց, որ առաջիկայում ժողովրդավարության իրավիճակի բարելավման ուղղությամբ մշակվող ռազմավարության շրջանակներում պետք է համատեղ քննարկման ներկայացնեն նաև կանանց, մայրերի, ծնողների աջակցման ծրագրեր։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն՝ աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Պետությունը պարտավորվում է դայակին վճարել 55 հազար դրամ, իսկ մնացած մասը վճարում է ընտանիքը:
Նիստին անդրադարձ եղավ նաև աշխատանքային գրքույկների թվայնացմանը։ Փոխնախարար Սմբատ Սաիյանը տեղեկացրեց, որ այս պահին 270 հազար աշխատանքային գրքույկ է թվայնացվել։
«Անհանգստության որևէ խնդիր չկա, համաձայն ժամանակացույցի գործընթացը կհասցվի տրամաբանական ավարտին։ Երկրորդ փուլով էլ կթվայնացվի այն մարդկանց գրքույկները, որոնք այս պահին չեն աշխատում և դրանք իրենց ձեռքին են»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ի հրապարակման արդյունքում դայակների գումարն այսօր կփոխանցվի
- Պետությունը դայակի գումարը չի տվել, երկու նախարարություն իրար են մեղադրում
- Առաջարկում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը
- Առաջարկվում է դայակների համար հարկային արտոնություն սահմանել
- Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի
- Կմեկնարկի դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը