Իսպանիայի թագավորը մեկ ժամ չի կարողացել դուրս գալ ինքնաթիռից
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և նրա կինը՝ թագուհին Լետիսիան, մեկ ժամ շարունակ չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռից, որը վայէջք էր կատարել Բուենոս Այրեսի օդանավակայանում։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Vanguardia-ին, գրում է, որ նրանց օդանավակայանում սպասելին են եղել պատվիրակությունները, որոնց կազմում եղել են երկու երկրների ԱԳ ղեկավարները և այլ պատվավոր հյուրեր։ Բայց օդանավասանդուղքը չի հասել ինքնաթիռի դռանը։
Դրանից հետո ցանկացել են թագավորի ինքնաթիռն ուղարկել այլ օդանավակայան, բայց արդյունքում կարողացել են օդանավասանդուղքը բարձրացնել անհրաժեշտ բարձրության։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին