Ռուսական քաղաքում ընտրություններում հաղթանակ է տարել տնային տնտեսուհին
Իրկուտսկի մարզում գտնվող Ուստ Իլիմսկ քաղաքի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել տնային տնտեսուհի 28-ամյա Աննա Շեկինան։ Նա առաջադրված էր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից։
Կին թեկնածուի օգտին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 43.85 տոկոսը։
Նրա հիմնական մրացակիցը եղել է քաղաքային դումայի անդամ Սերգեյ Զացեպինը, որը ստացել է ընտրողների 37.34 տոկոսի քվեն։
Ընտրություններին որպես թեկնածու մասնակցել է վաճառողուհի Իրինա Կոնդրատևան՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից, ևս մեկ տնային տնտեսուհի Եկատերինա Սազոնովան։ Նրանք ստացել են համապատասխանաբար 6.3 տոկոս ու 2 տոկոս։
Նախկին քաղաքապետը հրաժարական էր տվել այս տարվա հունվարին։ Նա, ինչպես նաև նրա նախորդները պաշտոնավարումից հետո հայտնվել են դատարանում, նախկին երկու քաղաքապետերը՝ բանտում։
Նրանցից Վլադիմիր Տաշկինովը ազատազրկվել է 11 տարի՝ կաշառք վերցնելու համար, իսկ Վիկտոր Դորոշոկը 9 տարի՝ տեղացի գործարարներից մեկի սպանությունը կազմակերպելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը