ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:06 25/03/2019 Հայաստան

Ռեժիմի հույսը թափոնն է

Իշխանության գործունեությունը ներկայացնող բոլոր լուրերն այլևս ստելու, կեղծելու, խաբելու, քանդելու, զրկելու, մերժելու, պարտադրելու, թելադրելու, վերահսկելու, բանտարկելու, կուլակաթափելու, հաշվեհարդարի, շանտաժի, հարկելու, գանձելու, ճնշելու, խլելու, լուծարելու, կրճատելու, վախեցնելու, պետական բյուջեից սեփական կարիքները հոգալու, կոռուպցիան խթանելու, սուտ մատնությունը խրախուսելու, «սև»-երին արգելելու ու պատժելու, «սպիտակ»-ներին արտոնելու ու ներելու... մասին են։ Սիրո ու համերաշխության որևէ փաստի մասին` ոչինչ։

Ուժայինների միջոցով պատին ծեփելն ու ասֆալտին փռելը պետական միակ գործընթացն է, ոչ թե` լոկ սպառնալիք կամ այլաբանական արտահայտություն։ Մինչդեռ, գործադիր ու օրենսդիր ջահելները վայելում են, բայց զլանում են աշխատել։ 

Իշխանություն կրողներին շնորհված անպատժելիությունն ու ամենաթողությունն անցած ամիսներին ստեղծեցին ցանկացած անմտություն ու տգիտություն բարձրաձայն ու հրապարակավ հանրայինացնելու, խոսելու ու ոչ մի գործ չանելու իրողությունը։ Առաջացավ դատարկությամբ լեցուն անսահման տարածություն, իսկ վատնված ու կորսված ամիսները` ժամանակը թելադրեց այն ինչ-որ բանով լցնելու անհրաժեշտությունը։ Եվ «նոր» ժամանակների դաշտը տրամադրվեց ժամկետանց, խիստ պղտոր անցյալ ունեցող ու ցանկացած պատվեր եռանդով կատարելուն պատրաստ համբավավորներին` Ջհանգիրյան, Շիրխանյան, հհշի Անդո ու Երջո, Արամիկ ու Լիզիկ, քաղաքական առևտրական Արկադիկ, պատվերով մատնագրեր հնարող կաշառատու Սիլվիկ, դավաճան գեներալ Էդո...

Այլևս սրանք են իշխող ռեժիմի հույսն ու ապավենը։ Թափոն, որ զուրկ է մարդկային որակներից ու օգտագործվում է` որպես «անվայել» ճեղքեր փակելու ծեփամածիկ։ Այս բարբաջող վարձկաններն են ասպարեզում, երբ ԱԱԾ տնօրենը հայտարարում է, որ «նախորդ տարվա մայիսից ստացել են 4841 դիմում` 4 անգամ ավելի նախորդ տարվա համեմատ»: Սրանք հիմա իրենց հանցագործ անցայալը պարտակելու պետք էլ չունեն, այլ կեղծ մատնագրերի դիմաց նույնիսկ պաշտոն են ակնկալում` ըստ անխափան գործող կարգի ու վարչապետի հորդարի։ Սրանք են գրավականը, երբ ռեպրեսիվ ռեժիմի վարչապետը` 37-ի բոլշևիկյան դուխով, պլանը գերակատարելու պատվեր է իջեցնում. «ամիսը ոչ թե 1-2 ձերբակալություն պետք է լինի, այլ 10, 20 և ավել»:

Այս պատվերը ստանձնել և կատարում է նաև Շիրխանյանը, քանի որ ԱԱԾ ու ՀՔԾ տնօրենները երբեք չեն ակնարկել, թե ինչ-որ պահի կարող է որևէ մեկը մեղադրվել սուտ մատնության համար` եթե համագործակցում է իրենց հետ։ Ամբողջատիրական ռեժիմի պարագլուխն էլ անընդհատ գովազդում է անցումային արդարադատության արտոնած անպատժելիությունը` իրենց պատվերը պատշաճ կատարողների համար։ Ուստի, Շիրխանյանի պատվերով գրած «բաց նամակը» ավելի խտացրեց հեղինակի բարոյական անկման համապատկերը։ Այս «բաց» ու մերկապարանոց մատնագրի բովանդակությանն անդրադառնալը նման կլինի արդարացման, որ Քենեդուն ե՛ս չեմ սպանել` քանի որ ծնված չէի, կամ այդ ամբաստանագիրը ե՛ս չեմ թելադրել` քանի որ «սև» եմ։

Պարզապես «ջուր» քրգործերով երկիրը քրեական, իրավական, սոցիալական, բարոյական «ջրհեղեղների» մատնող ռեժիմի ղեկավարին մի քանի իրողություններ կհայտնեմ նրա` Շիրխանյան երևույթի մասին, որ հետո չասի, թե` չի իմացել։ Նաև հույս ունեմ, որ «ինձ չի հետաքրքրում այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին է, որ կուսակցությունից է, իմ ընտանիքից է, հարևանի ընտանիքից է: ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ. սա է սկզբունքը» խոսքում գոնե մի նշույլ ճշմարտություն կա՛։

Նախ. սպարապետ Վազգեն Սարգսյանը երբեք չի վստահել ու մտերիմ չի եղել նրա հետ։ Սա կհաստատի այն տարիներին ՊՆ-ում կամ կառավարությունում ծառայած յուրաքանչյուր ազնիվ մարդ։ Նա եղել է սպարապետի մերձավոր շրջապատում, քանի որ եզակիներից էր, որ չէր խորշում ամենամանր բանսարկություններից ու ամեն տեղ իր շահն էր որոնում, իսկ Վազգեն Սարգսյանը նմաններին չէր ուզում իր «թշնամին» դարձնել, այլ պահում էր «կարճ վզափոկի» վերահսկելի ռեժիմում։

Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը նրան ի սկզբանե չի նկատել, 98-ի փետրվարից շողոքորթության շարքն էլ անարդյունք էր, բայց սպարապետի միջնորդությամբ սողոսկեց (Ջհանգիրյանի հետ) նախընտրական շտաբ։ Այս զույգի «առաջարկները» բացառապես 95-96-ին կիրառված ընտրական հնարքները նորովի կիրառելուն էին վերաբերում ու մերժվում էին։ Իսկ երբ բողոքեցին, որ իրենց խորհրդակցությունների չեն կանչում, շտաբի պետ Վլադիմիր Մովսիսյանն ուղիղ շեշտեց. «առանց խորհրդակցելու էլ իրար մեջ ամեն օր իշխանությունը նորից բաժանում ու վերաբաժանում են»։ Հանցագործ զույգն իրենց նախագահական նկրտումներն առանձնակիորեն դրսևորեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից րոպեներ անց։ Փաստորեն. Ռոբերտ Քոչարյանը նրանց զրկել է այնքան մոտ երազանքն իրագործելու հնարավորությունից։ Ահա և` նրանց ոխերիմ թշնամանքի պատճառը։  

Եթե նա` պաշտպանության փոխնախարարը իրոք մտահոգ էր Արցախի ու արցախցի փախստականների ճակատագրով, ազատամարտի դեռ նախապատրաստական շրջանում սեխի ու ձմերուկի առևտրից չէր անցնի ավտոմատների ու նռնականետերի, փամփուշտների ու այլ զինատեսակների մանրամեծածախ վաճառքին։ Ինչու էր Ուջանում ու հարակից գյուղերում հողատարածքներ ու շինություններ յուրացնում, սեփական «արսենալներ» ստեղծում, երբ ձևավորվող ջոկատները զենք գնելու համար իրենց ունեցածն էին վաճառում։ Ինչու Պարոնյան փողոցի զինկոմիսարիատի շենքը սեփականացրեց ու դարձրեց իր բնակավայրը։ Ինչպես էր հաջողվում ԳԽ պատգամավորի գործունեությանը զուգահեռ` զբաղեցնել ևս 3 կամ 4, մի պահ նաև 5 այլ պետական պաշտոններ։ 

Ինչու նա չի պատմում, որ 1993-97-ին թևավոր խոսք էր դարձել «պետության ողջ հարստությունը Շիրխանյանը գրպանում է պահում» արտահայտությունը, և ինչպես սնանկացավ «Շողակնը» ու անհետ «կորան» մի քանի միլիոն գնահատված ադամանդի քարերը։ Եթե նա չէր փորձում յուրացնել գրեթե բոլոր արտադրական ենթակառուցվածքները, ինչու էին դուստրերին` Մարիամին ու Ալիսային, որդուն` Գրիգորին, նաև տիկին Բուրաստանին հերթով «գողանում» ու «հանձնում» մեկ գազանանոցի տերերը, մեկ էլ կոշիկի ֆաբրիկայի, գարեջրի գործարանի, ծխախոտի կոմբինատի, տասնյակ այլ գործարանների ու ձեռնարկությունների նոր «տնօրենները» ու ինչու էր հենց ինքը միշտ «հայտնվում» բոլոր քրեական ռազբորկաների կիզակետում։  

Ի դեպ. «Հայոսկին» ու «ԱրմենՏելը» վաճառվել են ԼՏՊ-ի անմիջական կուրացիայով տեղի ունեցած բուռն «բանակցությունների» արդյունքում։ Սա նա չի կարող չիմանալ և նենգորեն ստում է։ Այն օրերի մամուլը լի է այս մասին պերճախոս հրապարակումներով։ Չի կարող չիմանալ նաև, որ պետական ունեցվածքն աճուրդի հանած պաշտոնյաներն իրենց թալանածն ու վաճառածից ստացած հասույթը երկրից դուրս հանելու մեծ պրոբլեմ ունեին, և հենց այդ նկատառումներով ԼՏՊ-ն մեծ ջանքերի գնով Հայաստանում «բերեց» համաշխարհային բանկերից մեկին։ Իսկ որ Կոնյակի գործարանի վաճառքը «կազմակերպել» են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը և էլի մի քանի միջնորդներ, հանրահայտ փաստ է։

Ուստի. բաց մատնագրում տեղ գտած անկհայտ կեղծ պնդումները նաև մատնում են, որ «հեղինակին» տվյալերը թելադրել են ԼՏՊ-ական գվարդիայի կարկառունները։ Եթե հարկ լինի, Շիրխանյանի հանցագործ կյանքի ու պաշտոնական գործունեության այլ էջերի առավել հանգամանորեն կանդրադառնամ հաջորդիվ։ Թեև. իր հարուստ հանցավոր անցյալի համապատկերը դրվագ առ դրված հանրությանը ներկայացնելու հերթը կարծես արդեն Ջհանգիրյանինն է։

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}