Տիմոշենկոն խոստացել է «նստեցնել» Պորոշենկոյին ու նրա 3 ընկերներին
Ուկրաինայի «Батькивщина» կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն խոստացել է «նստեցնել» Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին։ Այս մասին նա հայտարարել է լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում։
Ինչպես տեղեկացնում է Gazeta-ն, Տիմոշենկոն հայտարարել է, որ «նստեցնելու է» նաև Պորոշենկոյի 3 ընկերներին, եթե ուկրաինական դատարանը նրանց մեղավոր ճանաչի։
Տիմոշենկոն կարծում է, որ դատարանը պետք է պատժի նախագահին իր գործողությունների ու կոռուպցիայի համար։
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ ԵՄ-ն ընդդեմ Պորոշենկոյի հակակոռուպցիոն հետաքննություն է սկսել։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ