Telegram-ը թույլ կտա օգտատերերին ջնջել անձնական գրագրությունը
Ցանկացած հաղորդագրություն, որն ուղարկվել է Telegram մեսենջերի անձնական չաթով, արդեն կարելի է հեռացնել, անկախ այն բանից, թե երբ է այն ուղարկվել՝ հենց նոր, թե մեկ տարի առաջ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նոր հնարավորության մասին իր ալիքում հաղորդել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:
«Վերջին 10-20 տարում մեզնից յուրաքանչյուրը միլիոնավոր հաղորդագրություններով է փոխանակվել հազարավոր մարդկանց հետ: Հիմնականում այդ հաղորդագրությունները պահպանվում են այլ մարդկանց ստացված հաղորդագրություններ բաժնում, ու անհասանելի են մեզ: Հարաբերությունները սկսվում են ու ավարտվում, բայց նախկին ընկերների ու նախկին գործընկերների հետ նամակագրության պատմությունները մնում են»,- գրել է Դուրովը:
Նա պարզաբանել է, որ հին ու վաղուց մոռացված հաղորդագրությունը կարող են հանել ենթատեքստից ու օգտագործել ձեր դեմ տասնամյակ անց. «Դպրոցական ընկերուհուն գրված անփույթ հաղորդագրությունը կարող է ձեր դեմ օգտագործվել ասենք 2030 թվականին, երբ դուք առաջադրվեք քաղաքապետի պաշտոնում»:
Դուրովը նշել է, որ հՀենց դրա համար էլ այսօրվանից Telegram-ի օգտատերերը կարող են հեռացնել իրենց հաղորդագրությունները, ընդ որում նույն պահին դրանք ջնջվում են նաև զրուցակցի մոտ: Ավելին, ցանկության դեպքում անձնական չաթի մասնակիցը կարող է ջնջել ամբողջ երկխոսությունը, ոչ մի հետք չի մնա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին