Հասարակություն 15:53 27/03/2019 Հայաստան

Ծառուկյանի կինը Փաշինյանի կնոջ հիմնադրամին է նվիրել 12 մլն դրամ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն իր կայքէջում այսօր հրապարակել է նվիրատուների ցանկը՝ այդպիսով խախտելով  «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջը։

Օրենքի 39 հոդվածը սահմանում է.
«Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։

Այսօր մարտի 27-ն է, Azdarar.am-ում էլ  մինչ այս պահը չկա նման տեղեկատվություն։

Անդրադառնալով նվիրատուների ցանկին, նկատենք, այնքան էլ մանրամասն տեղեկատվություն չկա, ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը։

Տարօրինակ ու կասկածելի է, որ նվիրատուների զգալի մասի անունները հրապարակված չեն։  Օրինակ,  48 մլն 350 հազար դրամ, 20 մլն դրամ, 15 մլն դրամ, 8 մլն դրամ, 6 մլն,  4.5 մլն դրամ, 3 մլն դրամ ու էլի մեծ գումարներ նվիրաբերած քաղաքացիների անունները չեն հրապարակվել։

Հրապարակված անունների մի մասն էլ նախկին ու ներկա պաշտոնյաներ են։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հիմնադրամին նվիրատվություն է կատարել մի քանի անգամ՝ 100 հազար, 200 հազար, 252 հազար դրամի և այլ չափերով։
25 հազար դոլարի նվիրատվություն է կատարել »Հայաստան» համահայկան հիմնադրամի հոգեբարձունների խորհրդի անդամ Գաբրիել Չենբերջյանը։

100 հազար դոլար էլ նվիրաբերել է Արա Աբրահամյանը։ Ենթադրվում է, որ խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահի մասին է։

Վահե Գաբրաշը Շվեյցարիայում ապրող գործարար է, նվիրաբերել  25 հազար դոլար։ Իզուր չէր Աննա Հակոբյանը հայտարարել, որ պետական միջոցներով Ժնև է գնացել, սակայն այնտեղ ունեցած իր հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75.435.620.73 ՀՀ դրամ:

Խոշոր նվիրատվություն կատարածների ցանկում է նաև Ջավահիր Ծառուկյանը, նա հիմնադրամին նվիրաբերել է 12 մլն դրամ։ Ջավահիր Ծառուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կինն է։

«Մեգասպորտ» ՍՊԸ-ն էլ  6 մլն դրամ է նվիրել հիմնադրամին։

Նախկին պաշտոնյաներից Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանը 700 հազար դրամ է նվիրել «Իմ քայլը»-ին։ Հիշեցնենք, որ այդ գումարը նա որպես պարգևավճար ստացել էր պետական բյուջեից։ Այդ մասին Գաբայանն էր հայտարարել։

Նվիրատուների ցանկն ամբողջությամբ այստեղ՝ 

Վարդան Ավագյան-10,000դ

Լիլիթ Կարապետյան-300,000դ

Վարդան Վարդանյան-10,000,000դ

«Ասյութ» ՍՊԸ-20,000դ

Մաքսիմ Բողոսյան, Մարկո Բողոսյան, Մարտինա Բողոսյան-24,975$

Commonwealth Casualty Company-4,994$

«Մարտիրոս Սարյան» ստեղծագործական միություն-3,000$

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» Շվեյցարիայի կոմիտե-9,980$

Վահրամ Դավթյան-10,000,000դ

Մոսկովյան գալա միջոցառման հասույթ-14,572,892դ

Վահե Գաբրաշ-25,000$

Ժան Պողոսյան-24,945$

Վարդան Ավագյան-10,000դ

Սարգիս Մարանջյան-1,198$

Ջավահիր Ծառուկյան (նպատակային՝ Քայլ առ Քայլ ծրագիր)-12,000,000դ

«Ա․Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-1,000,000դ

Վահագն Դավթյան-10,000,000դ

Անանուն (նպատակային՝ զինհաշմանդամների վերականգնողական բուժում)-400,000$

Մանվել Ալեքսանյան-200,000դ

«Մեգասպորտ» ՍՊԸ-5,930,940դ

Վարդան Ավագյան-10,000դ

Դավիթ Խաչատրյան (աճուրդից հավաքված հասույթ, նպատակային՝ կրթական ծրագրեր)-1,522,000դ

Անանուն-4,500,000դ

Անանուն-10,000դ

Անանուն-3,000,000դ

Մերի Ավագյան-5,000դ

Վահագն Ավետիսյան-10,000,000դ

«Արևակն» ՍՊԸ-1,000$

Գոհար Գալստյան-10,000դ

Անանուն (Նպատակային՝ կրթաթոշակի ծրագիր)-48,350,000դ

«Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-60,000դ

Անանուն-50,000$

Լիլիթ Կարապետյան-999,306₽

Հովսեփ Ղահրամանյան-10,000դ

Վարդան Ավագյան-10,000դ

Ինեսսա Գաբայան-700,000դ

Արմինե Աղայան-675,000դ

Հարություն Պետրոսյան-20,710դ

Վահագն Թևոսյան-252,206դ

Վարդան Ավագյան-10,000դ

«Քյավառ Հեռուստաընկերություն» ՍՊԸ-500,000դ

Լուսինե Բադասյան-400$

Արամ Գրիգորյան-497$

Վահագն Թևոսյան-200,000դ

Դավթյանների ընտանիք-10,656,140դ

Նարինե Աբգարյան (նպատակային՝ կրթական ծրագրեր)-1,800,000դ

Գագիկ Քալանթարյան, Մարտին Սարգսյան-20,000դ

Արամ Գրիգորյան-494$

Վարդան Ավագյան-10,000դ

Իլոնա Քալանթարյան, Մարտին Սարգսյան-20,000դ

«Քալանթարյան Ֆէմիլի» ՓԲԸ-50,000դ

«Գաջեգործ» ՓԲԸ-100,000դ

Վահագն Թևոսյան-200,000դ

Անանուն, (նպատակային՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգում)-500,000$

Արամ Գրիգորյան-494$

«Քյավառ Հեռուստաընկերություն» ՍՊԸ-500,000դ

Վարդան Ավագյան-10,000դ

Հասմիկ Խաչատրյան-1,000դ

Գաբրիել Չենբերջյան-25,000$

Սուրեն Մաթևոսյան-100,000դ

«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ--4,000,000դ

Արա Աբրահամյան-100,000$

Շուշան Ավետիսյան-190,000դ

Անանուն-3,000,000դ

Անանուն-4,000,000դ

«Մոս Ֆիշ» ՍՊԸ-1,000,000դ

Անանուն-15,000,000դ

Անանուն-8,000,000դ

Անանուն-4,000,000դ

Անժել Հարությունյան-48,000,000դ

Անանուն-3,000դ

Անանուն-6,000,000դ

Անանուն-20,000,000դ

Աննա Դրոնովա-9,802₽

Անանուն-10,000,000դ

Վարդան Ավագյան-10,000դ

Ալեքսանդր Արզումանյան-1,983€

Հայկ Ղալումյան-30,000դ

Վահագն Թևոսյան-100,000դ:

Հ.Գ. Հրապարակումից մի քանի ժամ հետո Azdarar.am-ում համակարգում մարտի 25-ի ամսաթվով հրապարակվել է հաշվետվությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}