Ուկրաինայում կոռուպցիայի համար առաջարկում են մահապատիժ սահմանել
Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել՝ պատգամավորների և պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի համար մահապատժի վերականգնման համար: Այս մասին, ըստ Գազետա-ի, հաղորդում է NewsOne:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է կոռումպացված պաշտոնյաներին ուղիղ եթերում գնդակահարել։
«Կրակեք և ցուցադրեք NewsOne-ով առավոտից մինչև երեկո, տասն անգամ, որ մյուսները տեսնեն», - ասել է Լյաշկոն:
Ըստ Լյաշկոյի, հանրաքվեի մյուս հարցն էլ լինելու է Ռադայի պատգամավորների թվի կրճատումը մինչև 250-ի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը